Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Եվս 5 անձի թեստերի պատասխանները պատրաստ են». Լոռու մարզպետ

«Եվս 5 անձի թեստերի պատասխանները պատրաստ են». Լոռու մարզպետ
692
Կիրակի, 15 մարտի, 2020 թ., 22:35

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Սիրելի լոռեցիներ, հայտնի են այսօր առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձանց թեստերի պատասխանները: Ի ուրախություն բոլորիս՝ նրանց թեստերի պատասխանները բացասական են: Հիշեցնեմ, որ մարտի 13-ին հոսպիտալացվել էր ևս 5 քաղաքացի, որոնց թեստերի պատասխանը բացասական էր եղել: Այսպիսով, այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածության դեպք չի արձանագրվել: Առողջ եղեք, հնարավորինս մնացեք տանն ու պահպանեք հիգիենայի կանոնները»: