«Ես կորոնավիրուսի թեստը անցել եմ». ինչ է պատմում Իսպանիայից ժամանած քաղաքացին

Իսպանիայից ժամանած քաղաքացի Սոնա Ներսեսյանը ֆեյսբուքյան իր էջում պատմում է. «ԵՍ #ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ-Ի ԹԵՍՏԸ ԱՆՑԵԼ ԵՄ
Մարտի 14
Առավոտյան հասել եմ Երևան, եկել եմ Իսպանիայից կասկածով, որ Կորոնավիրուսով եմ վարակվել:
Առավոտյան 10:30 Ջերմությունս՝ 37.8:
11:14- Զանգել եմ, ցուցումներ են տվել, ախտանիշների դեպքում զանգեմ շտապ օգնություն, որ տեղափոխեն Նորքի հիվանդանոց:
12:50 Ջերմությունս 38.9, չոր բերան ու կծկված կոկորդ:
13:16 Շտապ օգնություն եմ զանգել ու տեղեկացրել ախտանիշներիս մասին:
13:37 Ժամանել են:
13:50 Հոսպիտալացվել եմ:
Անուն ազգաուն, ջերմություն, թթվածնի քանակություն, մարդկանց տվյալները՝ ում հետ եմ շփվել, դեղեր ընդունել եմ թե չէ, ալերգիա ունեմ թե չէ, ամենը շատ հանգիստ ու բարեհամբույր:
Թեստը վերցրին երկու բարակ փայտիկով՝ մեկը քթիցս, մյուսը՝ կոկորդիցս: Ասացին, որ պատասխանը մաքսիմում 11 ժամվա ընթացքում կլինի, մինչ էդ պետք ա ինձ իզոլացնեն իրենց մոտ:
Տաքությունս՝ 37.4:
14:30 Իզոլացրին առանձին պալատում, արգելեցին լքել սենյակը:
~14:50 Ուտելիք բերեցին. «բալես, քանի տաք ա, կեր»:
15:40 Ճնշումս ստուգեցին, թթվածի քանակությունը:
15:50 բուժքույրը ուղեկցեց, որ թոքերս նկարեն:
16:08 Գլխավոր բժիշկը այցելեց, հարցեր տվեց՝ ոնց եմ զգում, ինչ եմ զգում, որտեղից եմ եկել, ոնց եմ եկել, ում հետ եմ շփվել:
16:15 Տաքությունս՝ 37:
16:50 Սիստեմա միացրին sodium chlorine IV 0.9%:
18:00 Տաքությունս՝ 36.6:
Սիստեմը դեռ միացրած ա:
19:00 Սիստեմը անջատեցին:
19:20 Հարցրին ոնց եմ զգում ինձ ու ինչ որ բանի կարիք ունեմ թե չէ:
21:17 Հարցրին ոնց եմ ու եթե ինչ-որ բանի կարիք ունեմ, ասեմ:
22:30 Էն պահին, որ մտածում էի, որ դե հիմա վարակվել եմ, մտածում էի ինչը ոնց պետք ա անեմ, շատ հանգիստ, մտավ ներս բուժքույրը ու ուրախ ասեց, որ թեստը բացասական ա, վիրուս չունեմ, թոքերս մաքուր են ու կարող եմ գնալ տուն: Իրենք ավելի են ուրախանում, որ թեստը բացասական ա ցույց տալիս (այսինքն, որ մարդը առողջ ա):
Ամբողջ ընթացքում ինձ մի վայրկյան մենակ չեմ զգացել, չեմ վախեցել, պանիկայի մեջ չեմ ընկել, սթափությունս չեմ կորցրել: Բժիշկները ու բուժքույրերը իրեց աշխատանքը փայլուն ու օպերատիվ են կատարում մեզ մոտ:
Չնայած ոչ մեկս ոչ մեկիս դեմքը չենք տեսել, ամբողջ ընթացքում դիմակներով էինք, բայց ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել Նորքի ինֆեկցիոնի բժիշկներին, բուժքույրերին՝ իրենց՝ ահռելի ջանքեր պահանջող աշխատանքի համար (բոլոր-բոլոր բժիշկներին):
Համբերություն ձեզ»:

««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
22024.08.2026, 18:45
Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
89523.08.2026, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
44122.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
55121.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
55820.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
59920.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
188519.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
62518.08.2026, 15:36