Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Կորոնավիրուսի դեպք է արձանագրվել Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում». Ն. Փաշինյան

«Կորոնավիրուսի դեպք է արձանագրվել Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում». Ն. Փաշինյան
1090
Երկուշաբթի, 16 մարտի, 2020 թ., 08:35

«Կորոնավիրուսի հաստատված դեպքերը, ինչպես հայտնի է, 28 են, նոր տվյալներ չունենք: Միակ նորությունն այն է, որ երեկ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում. աշխատակիցների շրջանում մեկուսացման աշխատանքներ են տարվել ու դեռ տարվում են»,- քիչ առաջ ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր կարևոր քննարկում կանցկացնենք, կվերլուծենք առկա իրավիճակը, կպատասխանենք հարցին՝ կարիք կա՞ արդյոք կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրություն հայտարարել հանրապետության առանձին հատվածներում»,- ասաց նա: