Արսեն Թորոսյանը ներկայացրել է թոքերի արհեստական օդափոխության սարքերի քանակը

449
Երկուշաբթի, 16 մարտի, 2020 թ., 22:15
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի պատասխան ԱԺ-ում հնչած՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերի՝ մեր երկրում առկայության և այն պնդման, որ «հանրությունը պետք է իմանա, որ դրանք չեն հերիքում», տեղեկացնում եմ, որ
✅ Այս պահին երկրում կա թոքերի արհեստական օդափոխության գործող 334 սարք։
✅ Այս պահին կա ռեզերվային/ազատ 15 սարք՝ հատուկ առանձնացված կորոնավիրուսային հիվանդությամբ պոտենցիալ պացիենտների համար։
✅ 3-4 օրից մեր պահեստում կլինի հավելյալ 11 սարք՝ ձեռք բերված ՌԴ-ից։
✅ 10-15 օրից մեր պահեստում կլինի հավելյալ 10 սարք՝ ձեռք բերված Չինաստանից։
Հ.Գ. «հանրությանը տարբեր հանգամանքների մասին տեղյակ պահելուց» առաջ, կարծում եմ արժի նախապես պարզել այդ հանգամանքները»։

««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
22024.08.2026, 18:45
Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
89523.08.2026, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
44122.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
55121.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
55820.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
59920.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
188519.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
62518.08.2026, 15:36