Արցախի ՄԻՊ-ը՝ Մարտունու քաղաքապետի գործողությունների վերաբերյալ
![]() 4219 Չորեքշաբթի, 18 մարտի, 2020 թ., 17:00 Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում գրված է. «Պաշտպանն անընդունելի է համարում նախընտրական քարոզչության ազատ իրականացման իրավունքի և հավաքների ազատության խախտման գործողությունները Այսօր Artsakh1.am ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ԱՀ Մարտունու քաղաքապետը ճանապարհը փակում և խոչընդոտում Արցախի հեղափոխական կուսակցության ներկայացուցիչների մուտքը քաղաք Մարտունի: ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում Մարտունու համայնքի ղեկավարի տվյալ գործողությունները, որոնք հանգեցրել են կոնկրետ խմբի անձանց նախընտրական քարոզչության ազատ իրականացման իրավունքի և հավաքների ազատության խախտման: Համայնքների ղեկավարները, անկախ իրենց քաղաքական ու քաղաքացիական հայացքներից, պարտավոր են իրենց լիազորությունների շրջանակներում աջակցել կամ գոնե չխանգարել մարդու իրավունքների և ազատությունների համաչափ ու հավասար իրացմանը բոլոր անձանց կողմից: Իսկ եթե այդ իրավունքներն իրացնելիս կատարվում են օրենսդրությամբ նախատեսված իրավախախտումներ, ապա միայն այդ ժամանակ պատկան մարմինները կարող են կիրառել իրավաչափ ու համաչափ սահմանափակություններ ու պատասխանատվության միջոցներ: Պաշտպանը պահանջում է բոլոր համայնքների ղեկավարներից և ընդհանրապես բոլոր հանրային ծառայողներից ընտրական գործընթացներում առաջնորդվել բացառապես օրենսդրությամբ և պաշտոնական լիազորություններն իրականացնելիս հետևել հանրային ծառայության հիմնական սկզբունքներին, ներառյալ՝ մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությանը, հանրային ծառայողների քաղաքական զսպվածությանը, անկողմնակալությանը և անձի ու նրա իրավունքների հանդեպ հարգանքին: Միևնույն ժամանակ, Պաշտպանը հորդորում է ընտրական գործընթացներում ընդգրկված բոլոր սուբյեկտներին պահպանել հանդուրժողականության ու փոխհարգանքի մթնոլորտը, զերծ մնալ անձանց արժանապատվությունը վիրավորող և ատելության խոսք պարունակող ցանկացած գործողություններից ու հրապարակային խոսքից: Մարդու իրավունքների մշակույթը կախված է մեզնից յուրաքանչյուրի պատասխանատու վարքից»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
