«Կառավարությունը 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը». վարչապետ
![]() 406 Չորեքշաբթի, 18 մարտի, 2020 թ., 20:15 «Կառավարությունն առաջիկայում 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը»,- «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ Կառավարությունը փաթեթ է պատրաստել, որը մի քանի օրվա մեջ գործնականում հնարավոր կլինի կիրառել. «Մենք 25 մլրդ դրամ կհատկացնենք այն ծրագրի համար, որ այն ընկերությունները, որոնք կվերցնեն վարկ հայաստանյան բանկերից դրամային արտահայտությամբ իրենց աշխատակիցների աշխատավարձերը վճարելու և այլ հարցերի համար, կառավարությունն այդ վարկի 50%-ը կհամաֆինանսավորի 0%-ով, իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբսիդավորի»,- ասաց Փաշինյանը: Նա նաև նշեց, որ կառավարությունը խնդիր է դրել աջակցություն ցույց տալ նաև գյուղատնտեսությանը. «Խնդիր ենք դրել գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորել այնքան, մինչև դառնա 0%»,- նշեց վարչապետը: ՀՀ վարչապետը հայտնեց նաև, որ 30 մլրդ դրամի փաթեթ են պատրաստել սոցիալական հրատապ աջակցության համար, իսկ 80 մլրդ դրամի փաթեթ այն կազմակերպությունների համար, որոնք կզբաղվեն Հայաստանին նոր աշխարհին պատրաստելով: |

«Երբ համատեղելիության տարածք չի լինի, ՀՀ ժողովուրդը հանրաքվեով կկայացնի որոշում»․ Նիկոլ Փաշինյան
297Երեկ, 11:42
Թրամփը հայտարարել է, որ իրանական բեռնանավ են կալանել Հորմուզի նեղուցը հատելու ժամանակ
542Երեկ, 00:57
«Այս ամենը պետության գանձանակից է ծախսվել»․ Նարինե Կիրակոսյան (տեսանյութ)
34219.04.2026, 14:24
«Ոսկու միջազգային գները գտնվում են պատմականորեն բարձր մակարդակում»․ Հրայր Կամենդատյան
46418.04.2026, 02:06
Ռուսաստանն «Աբինսկ» բեռնանավով ուկրաինական ցորեն է մատակարարել Իսրայելին
92916.04.2026, 21:45
Հայաստանի բանկերը մեծ գումարներ են պարտքով տալիս պետությանը, այդ թվում՝ թոշակային ֆոնդերից
47916.04.2026, 20:30
Ադրբեջանն առաջին անգամ ապրանքներ է ներմուծել Հայաստանից
92916.04.2026, 11:46
Իտալիան կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա
145915.04.2026, 22:22
