«Կունենանք 25 մլրդ դրամ բիզնեսի աջակցության, 25 մլրդ դրամ սոցիալական աջակցության փաթեթներ»․ Ն․ Փաշինյան

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տնտեսական իրավիճակին, ներկայացրեց հետճգնաժամային գործողությունների փաթեթը՝ բիզնեսի, սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ։ «Մեր որոշումը միանշանակ է՝ մեր առաջ խնդիր չենք դրել վերականգնել նախաճգնաժամային տնտեսական վիճակը, ինչքան էլ այն լավն էր, այլ խնդիր ենք դրել շատ ավելի մեծ ամբիցիաներով առաջնորդվել հետճգնաժամային վիճակի նկատմամբ դիրքավորվելիս։ Մենք պետք է այս ընթացքում իրագործենք զարգացման ծրագրեր, գուցե կենտրոնանանք բարեփոխումների օրակարգի վրա ու լրջագույն աջակցություն ցուցաբերենք տնտեսությանը։ Հասկանալի է, որ ճգնաժամը սոցիալական մարտահրավերներ ևս ի հայտ բերելու է ու պետք է առերեսվենք, համարժեք քայլեր ձեռնարկենք դրանց կապակցությամբ, կարևոր է, որ դրանք լինեն արդար, արդյունավետ, հասցեական։ Մոտավորպես 25 մլրդ դրամ բիզնեսին աջակցություն ցուցաբերելու փաթեթ կգործարկենք, ևս 25 մլրդ դրամի սոցիալական աջակցության փաթեթ կունենանք պատրաստ, որը կօգտագործվի ըստ անհրաժեշտության, և երրորդ՝ մոտավորապես 80 մլրդ դրամի հիմնադրամ կունենանք, որը նպատակադրված կլինի տնտեսության վերաձևավորմանը»,- հայտարարեց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։

«Ցեմենտի գինը թանկացել է»․ Վահե Սարգսյան
8717:06
«Ոչ մի իրական ստուգում չի կատարվում, այլապես լիցքավորման կայանների մեծ մասը փակված կլիներ»․ Նաիրի Հոխիկյան
214Երեկ, 15:30
«Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են»․ Ոսկան Սարգսյան
43411.09.2026, 15:12
«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
44911.09.2026, 12:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
44711.09.2026, 10:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
94810.09.2026, 11:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
165909.09.2026, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
47609.09.2026, 10:18