Դիանա Գասպարյանը՝ էջմիածնեցի կնոջ հարցազրույցի մասին
![]() 565 Հինգշաբթի, 19 մարտի, 2020 թ., 23:05 Վաղարշապատի (Էջմիածին) քաղաքապետ Դիանա Գասպարյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է քաղաքի հայտնի նշանդրեքին մասնակցած կնոջ հարցազրույցին: Կինը հայտնել էր, որ բուժանձնակազմն իրեն պատշաճ ուշադրություն չէր դարձրել: «Թեման նուրբ է, չէի ցանկանա դրան շատ անդրադառնալ և իմ մեկնաբանություններն անել: Պարզապես, ես պետք է նշեմ, որ չեմ կարծում, որ ճիշտ վարքագիծ է, երբ մենք մեծարում ենք մեր բուժաշխատողներին, մեր երախտիքի խոսքն ենք հայտնում և ամեն առիթով նրանց շնորհակալություն ենք հայտնում, ճիշտ չէ այս պահին, այսպես ասած, ինքնամաքրման համար թիրախավորել բուժաշխատողներին: Ամեն դեպքում երկրի վարչապետի մակարդակով ներկայացվել է այլ ինֆորմացիա և կարծում եմ, մենք մեր քաղաքացիներին չենք տվել առիթ կասկածելու պետական մարմինների հայտարարություններին: Այսինքն, եթե հայտարարվում է մեկ բան և մոտ տասն օր անց հայտարարվում է բոլորովին այլ բան, կարծում եմ, որ այստեղ մենք իրականությունը խեղաթյուրելու հետ կապված խնդիր ունենք»,- ասաց Գասպարյանը: Նրա խոսքով՝ գուցե այդ տեսակետը շրջանառվում է, որովհետև կինը վերջին շրջանում շատ է քարկոծվել համացանցային տիրույթում. «Ամեն դեպքում ճիշտ չեմ համարում այդ կնոջը վիրավորելը: Միշտ կարելի է քննադատել՝ առանց վիրավորելու: Մենք պետք է գնանք համերաշխության»,- նշեց քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:
Դիանա Գասպարյանը՝ հայտնի նշանդրեքի կնոջ հարցազրույցի մասին |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
