Գևորգ Կոստանյանը՝ Վահագն Հարությունյանի գործի մասին․ «Ժողովուրդ»
![]() 510 Ուրբաթ, 20 մարտի, 2020 թ., 08:30 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք արտահայտեց, թե ՌԴ-ում իրականացվող գործընթացները կրում են բացառապես իրավական բնույթ՝ անկախ նրանից, որ մեր ներպետական մակարդակում դա փորձում են ներկայացնել որպես քաղաքական մոտեցում: Նշենք, որ Հարությունյանի շուրջ ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում: Մասնավորապես, 2020 մարտի 15-ին Հարությունյանը ՌԴ-ում հայտնաբերվել և ձերբակալվել էր, իսկ, ահա, ավելի ուշ՝ մարտի 16-ին, վերջինիս պաշտպան Միհրան Պողոսյանը հայտնել էր, որ նրան ՌԴ իրավապահները ազատ են արձակել: Այս իրավիճակից հետո ՀՔԾ-ն ոտքի կանգնեց և «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց դատարան, սակայն մարտի 17-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց այդ միջնորդությունը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գևորգ Կոստանյանը, անդրադառնալով այս իրավիճակին, նշեց. «Այն երկար ու ծավալուն հաղորդագրությունները, որ անում է մեր իրավապահ համակարգը, զուրկ է որևէ ապացույցներից և հիմնավորվածությունից, դա ներքին լսարանի և Հայաստանի հանրությանը քննության իմիտացիայի համար է, իսկ միջազգային ատյանները և այլ երկրները ոչ թե հայտարարություններին են ուշադրություն դարձնում, այլ այդ հայտարարությունների հիմքում դրված իրավական փաստարկներին և ապացույցներին, ինչը «Մարտի 1»-ի գործի շրջանակներում ամբողջությամբ բացակայում է»: Ի դեպ, սա Վահագն Հարությունյանին կալանավորելու չորրորդ միջնորդությունն էր, որ ներկայացվում էր դատարան»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
