Համաշխարհային տնտեսության մեկ երրորդն արդեն գտնվում է ռեցեսիայի վիճակում. #IIF վերլուծաբաններ

ԱՄՆ Ֆինանսների միջազգային ինստիտուտը (IIF) կանխատեսում է, որ համաշխարհային ՀՆԱ-ի աճն այս տարի կիջնի՝ հասնելով 0․4%-ի, գրում է РБК-ն։ Սա ամենացածր ցուցանիշն է ֆինանսական ճգնաժամի պայմաններում։
Համաշխարհային տնտեսության 30%-ն արդեն գտնվում է ռեցեսիայի վիճակում, քանի որ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով տնտեսական գործունեությանը հասցված վնասն արդեն տարածվել է տարբեր ոլորտներում:
Տնտեսագետները վերջին մեկ ամսվա ընթացքում բազմիցս իջեցրել են աճի վերաբերյալ իրենց կանխատեսումները ու ավելացրել են ռեցեսիայի հավանականության կանխատեսումներն աշխարհի խոշորագույն տնտեսությունների մեծ մասում: Ուղիղ երկու շաբաթ առաջ IIF-ն իր կանխատեսումով արդեն իջեցրել էր ՀՆԱ-ի աճը՝ 2,6%-ից մինչև 1,6%-ի։
ԱՄՆ-ն, եվրոգոտին և Ճապոնիան արդեն գտնվում են ռեցեսիայի վիճակում, որը կտևի մինչև այս տարվա կեսը։ Այս մասին հայտնել է կազմակերպության ղեկավար ու գլխավոր տնտեսագետ Ռոբին Բրուքսը: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալների՝ ԱՄՆ-ին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 15.1%-ը, եվրոգոտուն՝ մոտ 11%-ը, Ճապոնիային՝ մոտ 4%-ը:
ԱՄՆ-ի ՀՆԱ-ն 2020-ի առաջին եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ կնվազի մոտ 0,2%-ով, երկրորդ եռամսյակում անկումը նախորդ եռամսյակի համեմատ կաճի 2.3%-ով: «Այսպիսով, ԱՄՆ-ն արդեն ռեցեսիայի մեջ է»,-գրում է IIF-ն:
Եվրոգոտու տնտեսությունը 2020 թվականին անկում կգրանցի 2,8%-ով, Ճապոնիայի տնտեսությունը՝ 1,5%-ով:
2019-ի համեմատ, երբ Չինաստանի տնտեսությունը գրանցել էր 6,1% աճ, այս անգամ կգրանցի ընդամենը 3,5%, ինչը կլինի 1990 թվականից ի վեր Չինաստանի տնտեսության ամենադանդաղ աճը:
IIF-ն նշում է, որ առանցքային է համարվում 2020 թվականի երկրորդ կեսին սպասվող տնտեսության վերականգնումը, ինչը նշանակում է, որ կորոնավիրուսի պանդեմիան կնվազի մինչև ամառ: Բայց, եթե համաճարակի տարածումը երկարաձգվի, ապա նույնիսկ առավել հոռետեսական սցենարները կարող են իրականություն դառնալ։

«Իրանական ավիափոխադրողները չեն կարողանա չվերթներ իրականացնել». Բեսենթ
5818:24
«Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունն իր նավթավերամշակման արդյունաբերության նկատմամբ»․ Թրամփ
11317:19
«Շուկայում ցեմենտի հասանելիության խնդիր կա»․ Սարգիս Տեր-Եսայան
7615:30
«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից հեռացրել են «Մուլտի գրուպ»-ի տարբերանշանը
182Երեկ, 17:36
Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
72218.09.2026, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
73518.09.2026, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
48117.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
43417.09.2026, 15:12