Ալրաղացի Լյովիկը կարտահանձնվի

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Լևոն Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը, և Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է իրականացնել Լ․ Սարգսյանի փոխանցումը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին՝ հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Լ․ Սարգսյանի տեղափոխումը»:
Լևոն Սարգսյանը ԱԺ նախկին պատգամավոր է՝ հայտնի «Ալրաղացի Լյովիկ» անունով։

ՆԳՆ-ն՝ վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգավորումների մասին
126Երեկ, 14:36
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Փեզեշքիանի հետ (տեսանյութ)
134Երեկ, 12:06
«Ժամանեցի Թեհրան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
144Երեկ, 10:06
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան
139Երեկ, 09:06
«Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է միայն էլիտաներին». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
26401.07.2026, 15:06
«Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ»․ ՀԾԿՀ
27401.07.2026, 14:42
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է ներկայացվել
26801.07.2026, 13:00
Կառավարությունը՝ IMEI համարների գրանցման համակարգի մասին (լուսանկար)
27301.07.2026, 12:24