Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել
![]() 3997 Ուրբաթ, 20 մարտի, 2020 թ., 16:45 ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել․ «ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակից ժամանակակից կապի միջոցներով ամենօրյա շփման մեջ է իր գլխավորած քաղաքական ուժի ղեկավար կազմի, կառույցների պատասխանատուների և համակիրների հետ, ըստ անհրաժեշտության հանդիպումներ է ունենում և ուշի-ուշով հետևում կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում տեղի ունեցող զարգացումներին և այդ տեսանկյունից՝ ներհայաստանյան իրավիճակին: Սերժ Սարգսյանի առաջարկով «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամը և տարբեր ոլորտներում պետական կառավարման փորձ ու գիտելիք ունեցող՝ կուսակցության անդամները, մասնագետները վերլուծում և առաջարկներ են մշակում ստեղծված իրավիճակում պետական պաշտպանության, անվտանգության, տնտեսական ոլորտի, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության և այլ ոլորտներում ճգնաժամային արդյունավետ կառավարման, կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարությունների իրագործման ուղղությամբ՝ հաշվի առնելով աշխարհում օրեցօր փոփոխվող միտումները՝ առաջացող նոր ռիսկերը, մարտահրավերներն ու հնարավորությունները: Այդ առաջարկները շարունակաբար ներկայացվում են ՀՀ կառավարությանը՝ երկիրը ստեղծված բարդ իրավիճակից հնարավորինս անցնցում և անվտանգ դուրս բերելու, կարող բոլոր ուժերին համախմբելու մղումով: ՀՀ երրորդ նախագահը վստահ է, որ ՀՀ բոլոր հասարակական, քաղաքական ուժերը, անհատները, սփյուռքում գործող կառույցները և մեր հայրենակիցները ստեղծված իրավիճակում պետք է գործեն համազգային կոնսոլիդացիայի սկզբունքով՝ ի շահ Հայաստանի, նրա քաղաքացիների և ողջ հայ ժողովրդի»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
