«Մենք ոչ թե պետք է խեղճանանք ճգնաժամի ընթացքում, այլ՝ ուժեղանանք». Փաշինյան
![]() 388 Ուրբաթ, 20 մարտի, 2020 թ., 20:10 «Մեր աշխատանքները հիմնականում երեք ուղղությամբ ենք տանելու»,- այսօր վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։ «Տնտեսական հրատապ գործողություններ, սոցիալական հրատապ գործողություններ և տնտեսական բնույթի ռազմավարական գործողություններ։ Մենք կոնկրետացրել ենք մեր պատկերացումներն այդ գործողությունների վերաբերյալ և հիմա հստակ կարող ենք ասել, որ մենք կիրականացնենք մեր խնդիրը՝ էականորեն փոխել Հայաստանի տնտեսական վիճակն ու դիրքն աշխարհում։ Մանավանդ որ, ի հեճուկս համաշխարհային ճգնաժամի, Հայաստանը շարունակում է բարելավել իր տնտեսական իմիջը միջազգային ռեյտինգներում ՝ նաև կորոնավիրուսի պայմաններում։ Այս փուլում մեր խնդիրը պետք է լինի ոչ միայն մեր տնտեսվարողներին աջակցելը և մեր մրցունակությունը ավելացնելը, այլև շատերին պետք է տեսանելի լինի աշխարհում, որ հետճգնաժամային պայմաններում Հայաստանը տնտեսվարությամբ զբաղվելու լավագույն վայրերից է աշխարհում»,-ասել է նա: Վարչապետը նշել է, որ Կառավարությունը պետք է նաև բաց լինի առաջարկների համար. «Պետք է հաղորդակցություն ունենանք քաղաքական և հասարակական այն շրջանակների հետ, ովքեր գաղափարներ ունեն մեզ հետ կիսելու։ Բոլոր օգտակար գաղափարները պետք է ի գիտություն ընդունենք։ Մենք ոչ թե պետք է խեղճանանք ճգնաժամի ընթացքում, այլ ուժեղանանք և աջակցենք նրանց, ովքեր ուզում են ուժեղանալ»,– ասել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
«Մենք ոչ թե պետք է խեղճանանք ճգնաժամի ընթացքում, այլ ուժեղանանք». Փաշինյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
