Տարիներ շարունակ կոնյակի սպիրտ են ներկրել ու այն վաճառել տեղական արտադրանքի անվան տակ․ «Ժողովուրդ»
![]() 794 Շաբաթ, 21 մարտի, 2020 թ., 08:45 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մայիսի 19-ին՝ կառավարության նիստին, հերթական անգամ ականատես եղանք մի իրավիճակի, երբ նախագիծ էր ներառվել օրակարգ, որը սկսվեց քննարկվել, սակայն ընթացքում արժանացավ քննադատության ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, և վերջինս կրկին զգուշացում տվեց: Կառավարությունն առաջարկում էր հարկային արտոնություն սահմանել կոնյակ ու կոնյակի սպիրտ արտադրող ընկերությունների գործունեության առաջին երկու տարիների համար։ Այսինքն՝ սահմանված տարեկան տուրքի գումարը 10 մլն դրամից կնվազեցվի. այն կսահմանվի 50 հազար դրամ։ Սակայն նախագիծը հանվել է օրակարգից, հետ է ուղարկվել նախարարություն՝ լրամշակումների։ Այս նախագծի շուրջ կառավարության անդամների կարծիքներն իրար հակասել են: Եւ նրանց կարծիքներին ծանոթանալուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացել է՝ նկատելով, որ նախագիծը մինչև կառավարություն բերելը բավարար քննարկված չի եղել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են դիմել գինու արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսավարողներ, որոնք ցանկանում են զբաղվել նաև կոնյակի սպիրտի արտադրությամբ, ինչպես նաև մեղրի հումքով ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեություն սկսել ցանկացող տնտեսվարողներ: Եվ դրա հետ մեկտեղ վարչապետը էկոնոմիկայի նախարարին հրահանգել է վերահսկել կոնյակի տեղական արտադրությունը, քանի որ տնտեսվարողներ են եղել, որոնք տարիներ շարունակ կոնյակի սպիրտ են ներկրել ու այն վաճառել տեղական արտադրանքի անվան տակ»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

Իրանը գանձում է մինչև 2 միլիոն դոլար Հորմուզի նեղուցով 1 նավարկության համար. #Bloomberg
96125.03.2026, 00:19
Թուրքիան կարող է օգտագործել ոսկու պահուստները լիրայի փոխարժեքին աջակցելու համար
75024.03.2026, 21:56
Մոլդովան հայտարարում է 60-օրյա արտակարգ դրություն էներգետիկ ոլորտում
73924.03.2026, 19:55
Ֆիլիպիններում հայտարարվել է էներգետիկ արտակարգ դրություն
77324.03.2026, 18:20
«8 տարի իշխանության է, կաթի մթերման գինը նույնն է». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
29224.03.2026, 16:36
«Ոսկին վերջին 1 ամսում կորցրել է 17,23%». Արեն Ափիկյան
20224.03.2026, 13:18
Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հնդկաձավար (տեսանյութ)
31124.03.2026, 11:53
2002 թվականից ի վեր առաջին անգամ Ռուսաստանը սկսել է վաճառել իր ոսկու պաշարները
78224.03.2026, 00:50
