«Նախընտրական հանցագործություն և ոստիկանության անգործություն Արցախում»․ Դ․ Իոաննիսյան
![]() 3071 Շաբաթ, 21 մարտի, 2020 թ., 09:30 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախընտրական հանցագործություն և ոստիկանության անգործություն Արցախում Մարտի 18-ին Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետը՝ մի խումբ այլ անձանց հետ միասին քաղաքի մուտքը փակելու միջոցով խոչընդոտել էր «Արցախի հեղափոխական» կուսակցության թեկնածուների և կողմնակիցների նախընտրական քարոզչության իրականացումը: Նշվածը փաստագրված է հրապարակված տեսանյութերով և Մարտունու քաղաքապետի ինքնախոստովանական հայտարարությամբ: Առ այսօր Ոստիկանությունը չի հարուցել քրեական գործ և նյութերի նախապատրաստմամբ «պարզում է» հանցակազմի առկայությունը (թեև դա առերևույթ է): Ընդ որում, ոստիկանությունը չձեռնարկեց միջոցներ Մարտունու քաղաքապետի կողմից փակված ճանապարհը բացելու ու կուսակցության քարոզչության իրավունքի իրացումը ապահովելու համար: Ավելին, երբ միջադեպից հետո «Արցախի հեղափոխական» կուսակցության ներկայացուցիչները փակեցին ճանապարհը, վերջիններիցս 13 հոգու ոստիկանները վարչական ձերբակալման ենթարկեցին՝ այդ ընթացքում կոտրվել է խաղաղ ցուցարարներից մեկի երկու կողոսկր: Ցուցարարի կողոսկրերը ջարդելու մասով ևս քրեական գործ հարուցված չէ, բայց նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Հույսս կորցնելով Արցախի ոստիկանության կողմից քրեական գործը հարուցելուց՝ այդ և երկու այլ հանցագործությունների մասով քիչ առաջ հաղորդում ներկայացրեցի Արցախի Հանրապետության գլխավոր դատախազին: Ակնկալում եմ, որ դատախազությունը ավելի բարձր քաղաքական կամք կցուցաբերի և անհապաղ քրեական գործ կհարուցի նախընտրական քարոզչության խոչընդոտման փաստի առթիվ: Չքննարկելով «Արցախի Հեղափոխական» կուսակցության պահվածքը պետք է արձանագրենք, որ այս մոտեցումը պատվաբեր չէ Արցախի ոստիկանության համար և հակասում է ժողովրդավարական ընտրությունների սկզբունքներին»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
