«Իմ հիմնական վեճն Արցախի կառավարության հետ եղել է տնտեսության կառուցվածքի շուրջ»․ Հայկ Խանումյան

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Հայկ Խանումյանը գրել է․ «Վերջին 5 տարիների ընթացքում իմ հիմնական վեճն Արցախի կառավարության հետ եղել է տնտեսության կառուցվածքի շուրջ: Մեր տնտեսությունը մեծապես կախված է մեկ հանքանյութի գներից: Տնտեսության օլիգարխիկ կառուցվածքը, պետական աջակցության ծրագրերը մեծամասամբ բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց նեղ շրջապատի բիզնեսներին ուղղելը հնարավորություն չի տվել բազմակի մեծացնել վերամշակող ձեռնարկությունների և այլ ճյուղերի բաժինը մեր տնտեսության մեջ: Պղնձի գների անկումը բերել էր Արցախի սեփական եկամուտների անկմանը 2,5 միլիարդ դրամով: Երևանն ավելացրել էր միջպետական վարկը 8 միլիարդ դրամով՝ ավելացած թոշակներն ու աշխատավարձերը վճարելու համար: 2020թ. սկզբին պղնձի գները եղել են տոննայի դիմաց 6300 դոլար, նոր կորոնավիրուսով պայմանավորված այն իջել է մինչև 4700-ի և դեռ իջնում է: Մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու բյուջեում սեփական եկամուտների նշած ցուցանիշներն ապահովելու գործում (53 միլիարդ դրամ) և սրա մեղավորը տարիներ ի վեր վարվող քաղաքականությունն է, որի գլխավոր նպատակը իշխանության և բիզնեսի միաձուլումն է եղել»:

«Հայաստանի էներգահամակարգի բնականոն աշխատանքը կախված կլինի Ադրբեջանում ընդունվող որոշումներից»․ Վահե Դավթյան
15001:06
«Ըստ տեղեկությունների՝ Հրազդանի ՀԷԿ-ից օրական մեկ ժամ հոսանք է բաց թողնվում դեպի Թուրքիա»․ Կարապետ Պողոսյան
198Երեկ, 14:00
«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
37322.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
71419.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
67419.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
263816.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
186815.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
94714.11.2026, 09:18