«Ֆրանսիայի դեսպանի խոսքերի շուրջ աղմուկն արհեստածին է»․ Հայկ Մարտիրոսյան
![]() 426 Շաբաթ, 21 մարտի, 2020 թ., 11:35 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆրանսիայի դեսպանի խոսքերի շուրջ աղմուկն արհեստածին է: Դեսպանը կոչ է արել իր համաքաղաքացուն՝ վերադառնալ Ֆրանսիա: Եվ եթե ոմանք վիրավորվել են նրա պատասխանից՝ ապա ավելի մեծ դեմագոգիա դժվար է պատկերացնել: Արդյո՞ք դեսպանը հրապարակել է մի լուսանկար, որ կեղծ է: Ո´չ: Արդյո՞ք դեսպանը նրբորեն ակնարկել է, որ Նորքի հիվանդանոցն է լավագույն օգնությունը, որ կարող է Ֆրանսիայի քաղաքացին ակնկալել Հայաստանում և որ այդ լավագույն օգնությունը բարձր ստանդարտների չի համապատասխանում: Գուցե: Գուցե և ոչ: Բայց եթե անգամ այդտեղ ակնարկ կա՝ ի՞նչ սխալ բան կա այդ ակնարկում: Դեսպանը ցանկանում է, որ իր քաղաքացին վերադառնա Ֆրանսիա: Նախ՝ դա իր՝ որպես դեսպանի, պարտականությունն է: Եվ հետո՝ բոլորս գիտենք, որ ո´չ Նորքի հիվանդանոցը և ո´չ որևէ այլ Հ Իսկական հայրենասիրությունը կեղծ պատրիոտիզմից՝ առերևույթ մի բարակ գիծ է բաժանում: Սեփական իշխանություններին հեքիաթների և անլրջության համար մեղադրելու փոխարեն՝ այլ՝ բարեկամ երկրի ներկայացուցչին են պարսավում: Անտեղի և միայն նրա համար, որ նախ իր գործն է անում և հետո՝ գուցե ակնարկում է ճշմարտության մասին: Սթափվի´ր Հայաստան»: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
6303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
133Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
174Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
137Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
281Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
253Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
300Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
236Երեկ, 19:30
