«Իշխանությունները նույնիսկ չեն հասկանում»․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարտի 15, 16, 18, 19 և 20 ստատուսներում գրել եմ, թե ի՞նչ պետք է անել կորոնավիրուստ դեմ արդյունավետ պայքարելու համար։ Իշխանությունները չնկատելու են տալիս կամ նույնիսկ չեն հասկանում։ Այն, ինչ-որ ասված է այդ ստատուսներում, պետք է 100% իրականացնել։ Մարտի 24-ի առավոտյան ՀՀ-ն ուներ 235 վարակակիր, Ադրբեջանը՝ 72, Վրաստանը՝ 65։ Նիկոլականները ՖԲ-ում անմիջապես քոմենթ են անում. այդ երկրները ստում են։ Գիտեք ստում եք դուք։ Ավելին, դուք՝ այս իշխանության խամաճիկներդ, այսօրվա ղեկավարները (ՆՓ, ԱՍ և ԱՄ) ունե՞ք բավականաչափ կամք ու գրագիտություն հասկանալու, թե ի՞նչու են վարակվածներն այդ երկրներում համեմատաբար քիչ։ Ուսումնասիրե՞լ եք։ Կրկնում եմ պատճառները։
1. Այդ երկրներում մտցված է կարանտին։ Բաքուն կարանտինի մեջ է։ Այդ երկրներում, ի տարբերություն մերոնց, լոլոների մասին (արտակարգ դրություն, դատական պրոցեսներ և այլն) օրենքներ ու որոշումներ չեն ընդունում։ Ո՞ւմ է պետք մեր արտակարգ դրությունը։ Միայն իշխանությանը՝ մամուլը վերահսկելու մասո՞վ։ Այլ մեխանիզմ, կոնկրետ գործիք այդ ԱԴ մեջ չկա։
2. Քանի՞ անգամ եմ գրել. համաճարակը հաղթելու համար պետք է շղթաները փակել։ Այսինքն, կարանտին Երևանում, Էջմիածնում, Մեղրիում, Չարենցանվանում, Մրգաշատում և այլն։ Այսինքն այնտեղ, որտեղ այդ վիրուսը կա։ Այնպիսի կարանտին, երբ այդ բնակավայրից դուրս ու ներս անելու համար պահանջվում է անցաթուղթ պարետի ստորագրությամբ։
2. Ամբողջությամբ պետք է ստերիլիզացնել գյուղատնտեսության, սննդի, էլեկտրաէներգետիկայի, կապի, հեղուկ վառելանյութի ոլորտները։
3. ՏԱ-ն կիլոմետրերով հեռու է արդյունավետ ԱԴ կառավարելուց։ Դա պետք է անեն կամ ՆՓ-ն կամ ԱՍ-ն։
4. Վարակվածի հետևից գնալը և նրա շփման շրջանակները պարզելը որպես վիրուսի դեմ պայքարի հիմնական միջոց չի աշխատել Չինաստանում, Հվ Կորեայում, Ճապոնիայում, Սինգապուրում և այլն։
5. Կարգի բերեք ԱԺ-ն։ Մի՞թե կարելի համաճարակը տարածելու համար նախատեսել ազատազրկում (գնա ազատազրկման վայրերում տարածի՞), դատ և այլն։ Տուգանում ենք ու վերջ։ Ինչպե՞ս կարող է երկրի ԱԺ-ն նման անպտուղ գործունեությամբ զբաղվել։
Լավ մնացեք։ Տանից դուրս մի եկեք, առանց դիմակի և ձեռնոցի ման մի եկեք»։

«Փոքրիկ Հիտլերիկը մեզանից լավ գիտի, թե ինչ կեղծիքներով է վերարտադրվել»․ Հարություն Խաչիկյան
4001:06
«Երիտասարդությանը պետք է տալ հարթակ և գործիքներ՝ ինքնադրսևորվելու»․ Հրայր Կամենդատյան
4100:54
Տեղատարափ անձրև և կարկուտ՝ Մոսկվայում․ կայծակից տուժել է 2 մարդ
111Երեկ, 23:06
«Կիրանցում ագրոզբոսաշրջության ծրագիրը մնացել է թղթի վրա»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 22:42
«Ամոթ է, գոնե փողի կռիվ չտայիր»․ Սոֆյա Հովսեփյան
81Երեկ, 21:54
«Վարորդներից ոմանք իրենց վերապահել են հսկիչի, ոստիկանի, գժականի դերը»․ Կարեն Հեքիմյան (տեսանյութ)
113Երեկ, 19:18
«Պարտավորությունները կատարելու փոխարեն Օլամաեինները հանդես են եկել Ծառուկյանի նկատմամբ անհիմն մեղադրանքներով»․ Էմին Խաչատրյան (լուսանկար)
127Երեկ, 19:00
««Գումար չտաս՝ երեխայիդ քթից կբերեն»․ նամակագրություն՝ թիվ 134 դպրոցից»․ Լիա Սարգսյան
143Երեկ, 17:36