«Արդյո՞ք Արամ Վեհափառը կարտահայտվի Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին»․ Հակոբ Բադալյան

331
Շաբաթ, 11 հուլիսի, 2026 թ., 21:12
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառում․ «Այս օրերին շատ են հարցադրումները, թե ինչու են լռում մարդիկ, որոնք ժամանակին մեծ աջակցություն են ստացել Գագիկ Ծառուկյանից։
Այս հարցադրումների համատեքստում ավելորդ չեմ համարում հիշեցնել մի հատուկ մարդու մասին՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին։ 2015 թվականին Լիբանան կատարած այցելության ընթացքում Գագիկ Ծառուկյանը 500 հազար դոլար էր նվիրաբերել Անթիլիասին՝ Կիլիկիո կաթողիկոսության կարիքների, նաեւ այդ ժամանակ սիրիահայության աջակցության համար։
Հետաքրքիր է, արդյո՞ք Արամ Վեհափառը որեւէ կերպ կարտահայտվի Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Իհարկե ես հեռու եմ միարժեք որեւէ հետեւություն կամ պնդում անելուց, պարզապես արձանագրեցի տասնմեկամյա վաղեմության փաստը»։
Աղբյուրը` Հակոբ Բադալյան

«Ես արդեն ամաչում եմ, որ սպա եմ, իսկ դուք չե՞ք ամաչում, որ սպա եք». Միհրան Մախսուդյան
5005:24
«Սա Անկախության հռչակագրի հանդեպ երրորդ «ոտնձգությունն է»». Կարեն Հեքիմյան
6704:24
«Աստարա–Ռեշտ երկաթուղին այն օղակն է, որ բացակայում է Հյուսիս–հարավ երկաթուղային հաղորդակցության մեծ շղթայում». Հակոբ Բադալյան
7403:24
«Հրամանատարների, սպաների հեռացումն ու զորացրումն էլ բավարար էր այսպիսի ծանր հետևանքների հանգեցնելու համար». Տիգրան Աբրահամյան
7902:00
«Պաշտպանական համակարգի ներսում կարգապահական ու բարոյահոգեբանական կառույցների փլուզում է». Մհեր Մելքոնյան
9001:36
«Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով». «Մայր Հայաստան»
8001:18
ԱՄՆ-ն Սիրիան հանել է ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից
22001:02
«Այս ծաղրածուները պետք է «շարժվեն», հակառակ դեպքում հետևանքները Կանադայի համար ՇԱՏ ՎԱՏ կլինեն». Թրամփ
21700:04