«Հայաստանի տնտեսությունը կառավարության համար գործնական իմաստով առաջնահերթություն չէ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Առաջին հայացքից կլիներ զարմանալի, թե ինչպես է Հայաստանի կառավարությունը մեղմ ասած անփութորեն վերաբերում տնտեսությանը և Գագիկ Ծառուկյանի հանդեպ գործողություններն ուղեկցում նրա սեփականություն հանդիսացող օբյեկտներում աշխատանքը կաթվածահար անելով։
Բայց, Հայաստանի տնտեսությունը Հայաստանի կառավարության համար գործնական իմաստով առաջնահերթություն չէ։ Ավելի կոնկրետ, Հայաստանի վարչապետ Փաշինյանի համար տնտեսությունը՝ որպես այդպիսին, սոցիալ-հոգեբանական հենարան ապահովող գործոն չէ։ Դրա համար էլ նա իր քաղաքական խնդիրները լուծելիս հանգիստ գնում է քայլերի, որոնց գինը տնտեսական է, բայց ինքն այդ գնից չի նեղսրտում բոլորովին։
Նիկոլ Փաշինյանի այսպես ասած սոցիալական հենարանը նրանից ակնկալում է ոչ թե տնտեսություն, տնտեսական առողջություն, այլ «նախկինների» հետապնդում և Ռուսաստանի մերժում՝ + ԵՄ։
Փաշինյանը ապահովում է այդ ամենի անտուրաժը։ Զուգահեռ իհարկե դեռևս ունի որոշակի կենսաթոշակային կամ այդօրինակ սոցիալական պրեֆերենցիաներ ապահովելու ռեսուրս, դա բավական է։ Այդ ռեսուրսը գոյանում է տարբեր հոսքերից, որոնք իրականում քիչ կապ ունեն կամ ընդհանրապես կապ չունեն Հայաստանի տնտեսական առողջ եւ ամբողջական ֆունկցիոնալության հետ։ Բայց, այդ առողջությունը չի հետաքրքրում թե նրան, թե նրանով հետաքրքրված արտաքին կենտրոններին»։

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
199Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
60313.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
98712.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
37212.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
32212.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
72211.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
34011.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
41310.10.2026, 13:12