Տիգրան Արզաքանցյանի ու Նատալյա Ռոտենբերգի ամուսնալուծությունը հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում

Ամիսներ առաջ լուրեր տարածվեցին, որ քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանը և Գեղարվեստական և գեղագիտական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Նատալյա Ռոտենբերգն ամուսնալուծվում են, նշվում էր, որ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ․ Արզաքանցյանն արձագանքել էր, որ ինքը չի կարող բռնություն կիրառել․ կինը վատ հոսանքի ազդեցության տակ է ընկել։
Հանրության համար զարմանալի էր՝ սոցցանցային հարթակներում ներդաշնակություն ցուցադրող ամուսինների՝ դատական գործընթացում հայտնվելը։
Հունիսի սկզբին նկարահանված Tete A Tete-ի եթերում (հեռարձակվել է այսօր՝ հուլիսի 11-ին) անդրադառնալով ամուսնալուծության լուրերին՝ Արզաքանցյանն ասել էր․ «Տարբեր ընտանիքներում լինում են տարբեր խոսակցություններ, իմ տիկինը դիմել է դատարան, բայց էդ ամեն ինչը կանգնեցված վիճակում է, չեմ ուզում շատ խոսել այդ թեմայից։ Ես, որպես տան գլխավոր, փորձում եմ մեր հարցերը խաղաղ ձևով լուծել, որ ամեն ինչ լինի տեղը։ Ամեն ինչ լավ կլինի․․․ Ուղերձս է, որ ինքը իր հույսն ու հավատը չկորցնի, վստահ լինի, որ ես իր անունը բարձր կպահեմ, մեր ընտանիքն ամուր կպահեմ»։
Նախօրեին՝ հուլիսի 10-ին, լրատվամիջոցները գրեցին, որ Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են․ հաշտարարները չեն կարողացել հաշտություն հաստատել ամուսինների միջև, և որոշումն ուժի մեջ է մտել։

«Գորիս գնալուց ոնց որ թևդ կտրած լինես». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
3313:12
Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
5113:00
Սև ծովից ցիկլոն է մոտենում
6611:00
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
8908:24
«Ծառերը կարող են «հայտնել» երաշտի մասին՝ քամու ժամանակ իրենց ճոճվելու ձևով»․ Լևոն Ազիզյան
14000:36
«Կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ». Մենուա Սողոմոնյան
14500:18
«Կորպուսից հրաման են տվել՝ հակագազերը հավաքեք, ամենածանր հոդվածը դա ա». վթարից մահացած զինվորի հայր (տեսանյութ)
16000:00
«Վարչապետից սկսած՝ պիտի պատասխան տան». վրաերթի զոհ դարձած զինծառայողի մայրը պնդում է՝ հակագազով են եղել (տեսանյութ)
146Երեկ, 23:48