«Վարորդներից ոմանք իրենց վերապահել են հսկիչի, ոստիկանի, գժականի դերը»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Երևանի քաղաքապետարանի ավտոբուսների վարորդները «հաբռգել» են: Հանրային տրանսպորտից օգտվելն անհնար է դարձել: Ավտոբուսների վարորդներն իրենք իրենց վերապահել են հսկիչի, վերահսկիչի, ամենահսկիչի, ոստիկանի, քաղաքապետի և գժականի դերը:
Ուրեմն, սրանք կանգառներում բացում են միայն դիմացի դուռը: Եվ թքած, թե հետևի դռան մոտ ևս վճարման համար սարք է տեղադրված: Դա էլ մի կողմ: Վարորդներից ոմանք, օրինակ՝ 54 երթուղու 5953 S համարանիշի վարորդը, կարծում են, որ իրենք ամենակարողն են: Վերջիններս հրաժարվում են վարել ավտոբուսը, քանզի կասկածում են, որ ուղևորներից մեկը ուղևորավարձը չի վճարել: Կասկածն առերևույթ հիմք չունի՝ գժականով է: Ուղևորը պնդում է, որ վճարել է ուղեվարձը: Վարորդը՝ հերքում է: Եվ այսպես շարունակ: Ավտոբուսը տեղից չի շարժվում: Ուղևորները նյարդայնանում են: Նրանցից ոմանք պատրաստվում են Տիգրան Ավինյանին զանգահարել: Ասում են, որ ունեն վերջինիս հեռախոսահամարը: Մի խոսքով՝ հետաքրքիր է Հայաստանը, նամանավանդ՝ ավտոբուսներում»:

«Ձեր որդու վերադարձի տեսանյութը հանրայնացնելիս ձեր աչքի առաջ չեկա՞ն այն ծնողները, որոնց որդիները տուն չվերադարձան». Նաիրա Մարգարյան
1720:42
«Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան
2620:36
Իսրայելը հարվածել է թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող ավիաբազային
7219:24
Զելենսկին Ռադային է ներկայացրել պաշտպանության և արտաքին գործերի նախարարների թեկնածությունները
5718:54
Ադրբեջանը դատական հայց է ներկայացրել CNN-ի դեմ
11518:28
«ԱԺ-ում պետք է բացել անգրագիտության լիկկայան, որ պատգամավորները հաշվել սովորեն»․ Ոսկան Սարգսյան
6918:00
«Մեր երկրի ամենամեծ խնդիրներից մեկը քննադատական մտքի դեֆիցիտն է»․ Վահրամ Մարտիրոսյան
7317:30
«Մայիսին փոխել էին մինչև օդանավակայան ասֆալտի ծածկույթը, օգոստոսին նորից ասֆալտապատում են»․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
6917:18