«Սոցիալական բնակարան ասելով շատերը հասկանում են անվճար կացարան»․ Հայկ Խանումյան

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սոցիալական բնակարան ասելով շատերը հասկանում են անվճար կացարան, այնինչ մոտեցումները կարող են տարբեր լինել։ Խորհրդային տարիներին գործարանները և բուհերը հազարավոր հանրակացարանային սենյակներ ունեին, որոնք կարևոր դեր ունեցան 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Ադրբեջանից փախստական դարձած հայության համար։ Հետագայում այդ հանրակացարանային ֆոնդի մեծ մասը սեփականաշնորհվեց։ Այսօր արդեն գրեթե սպառված է խորհրդային այդ ժառանգությունը․ պետությունը և համայնքները բավականին քիչ բնակֆոնդ են տնօրինում։
Սա մեծ շռայլություն է վտանգված տարածաշրջաններում մեծաքանակ սփյուռք ունեցող երկրի համար, ինչպես Հայաստանն է։ Հետևաբար սոցիալական բնակարանը պետք է ոչ միայն բռնի տեղահանված արցախցիների համար, այլ կարևոր սոցիալական բարձիկ է ֆորս-մաժորային դեպքերի և աղքատության նվազեցման գործընթացներում։
Բացի սոցիալական բաղադրիչից նոր բնակֆոնդի կառուցումը նաև տնտեսական մուլտիպլիկատիվ արդյունք է ապահովում։ Եթե բնակարանների գնման վկայականը բերում է անշարժ գույքի արհեստական թանկացման, ապա բնակարանաշինությունն ընդհակառակը, ակտիվացնում է շինարարությունը, ստեղծում է նոր աշխատատեղեր, խթանում է տեղական շինանյութի արտադրությունը, ապահովում է հարկեր ու տուրքեր պետական և տեղական բյուջեների համար»։

«Ռուսաստանը կարող է Մեծ Բրիտանիան դիտարկել՝ որպես հակամարտության կողմ». Լավրով
3921:31
«Ձեր որդու վերադարձի տեսանյութը հանրայնացնելիս ձեր աչքի առաջ չեկա՞ն այն ծնողները, որոնց որդիները տուն չվերադարձան». Նաիրա Մարգարյան
4720:42
«Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան
5220:36
Իսրայելը հարվածել է թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող ավիաբազային
8219:24
Զելենսկին Ռադային է ներկայացրել պաշտպանության և արտաքին գործերի նախարարների թեկնածությունները
6318:54
Ադրբեջանը դատական հայց է ներկայացրել CNN-ի դեմ
12118:28
«ԱԺ-ում պետք է բացել անգրագիտության լիկկայան, որ պատգամավորները հաշվել սովորեն»․ Ոսկան Սարգսյան
7318:00
«Մեր երկրի ամենամեծ խնդիրներից մեկը քննադատական մտքի դեֆիցիտն է»․ Վահրամ Մարտիրոսյան
7617:30