Շաբաթ, 11 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Կիրանցում ագրոզբոսաշրջության ծրագիրը մնացել է թղթի վրա»․ Ոսկան Սարգսյան

«Կիրանցում ագրոզբոսաշրջության ծրագիրը մնացել է թղթի վրա»․ Ոսկան Սարգսյան
45
Այսօր, 22:42

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կիրանցում ագրոզբոսաշրջությունը մնացել է թղթի վրա
Սահմանազատման անվան տակ, ապօրինի, միակողմանի ձևով 2024թ․-ին Ադրբեջանին հանձնվեց Կիրանց գյուղից շուրջ 15 հեկտար հող, միջպետական ավտոճանապարհի մի հատված և այդ ճանապարհի Կիրանցի կամուրջը։ Սահմանազատումն արվեց կառավարության գաղտնի որոշմամբ, Ադրբեջանին հանձնված հողի, գույքի դիմաց դրանց սեփականատերերին դրամական փոխհատուցում տրվեց։ Հողերի հանձնումից հետո Կիրանցի բնակիչների դժգոհությունը զսպելու համար գյուղում տարբեր ծրագրեր են կատարվել՝ գործարկվել է դպրոցի նոր շենք, գյուղի կենտրոնում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցին է նորոգվում։ Կիրանցում նախատեսվող ծրագրերից է ագրոզբոսաշրջության ծրագիրը։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Հայտնել եք, որ Կիրանց բնակավայրի և հարակից տարածքների զարգացման նպատակով Ֆրանսիայի Օ-Դը-Սեն դեպարտամենտի հետ համատեղ կազմվել է ագրոզբոսաշրջության ծրագիր և ներկայացվել դոնոր կազմակերպության քննարկմանը, ծրագիրը հաստատվել է։ Որքա՞ն է այդ ծրագրի արժեքը, ե՞րբ է այն իրականացվելու, ո՞ւմ կողմից,ծրագրով ի՞նչ գործողություններ են արվելու,ի՞նչ արդյունքներ են լինելու» ։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են. «ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի և Ֆրանսիայի Օ—դը-Սեն դեպարտամենտի մինչև կնքված 2025-2029թթ․ « Ապակենտրոնացված համագործակցության համաձայնագրի» շրջանակում, Ֆրանսիայում Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ 2026թ․ հունվարին մեկնարկել է առաջին ծրագիրը՝ «Ագրոզբոսաշրջության ռազմավարության իրականացումը որպես Տավուշի մարզպետի աշխատակազմի և Օ- Դը- Սեն դեպարտամենտի ապակենտրոնացված համագործակցության բաղադիչ»։ Ծրագիրը մշակվել և ներկայացվելէ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի կողմից, որը կիրականացվի «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Ծրագրային գործողությունենրի հիմնական ուղղություններն են՝ ստեղծել Տավուշի մարզի ագրոզբոսաշրջության ցանց, աջակցել ագրոզբոսաշրջային տնտեսություններին մեթոդական, ֆինանսական և հաղորդակցության գործիքներով, նպաստել Տավուշի մարզի այցեվայրերի կառավարման կազմակերպության կարողությունների զարգացմանը։ Ծրագրի նախնական տարբերակը քննարկվել է դեռևս 2024թ․ մայիսին՝ Օ—դը-Սեն դեպարատամենտի պատվիրակության Տավուշի մարզի կատարած այցի ժամանակ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կարևորվել է նաև սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացման հնարավարությունները»։ Կիրանցում առայժմ ագրոզբոսաշրջություն չի զարգացել, սակայն սահմանազատման անվան տակ Կիրանցի հողերը Ադրբեջանին հանձնելու պատճառով գյուղի արոտավայրերը նվազել են, որի հետևանքով Կիրանցում պահվող խոշոր եղջերավոր անասունների թիվը 40 տոկոսով նվազել է։ Մինչև սահմանազատումը Կիրանցում 38 հեկտար աշնանացան էր արվում, այժմ ցանված է շուրջ 10 հեկտար»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան