Աջակցություն կտրամադրվի ամենից շատ տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին
![]() 368 Երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ., 13:35 Կառավարությունն այսօր հաստատեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառումը: Այս այդմ՝ աջակցություն կտրամադրվի կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի՝ ավելի շատ տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին։ Մասնավորապես՝ հյուրանոցային և հյուրատնային, հանրային սննդի, զբոսաշրջային, վարսավիրանոցներին և գեղեցկության սրահներին, մանրածախ առևտրի ծառայություններ մատուցող աշխատողներին և ԱՁ-ներին: Վարձու աշխատողները շահառու են համարվում, եթե 2020-ի մարտի 13-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում հանդիսացել են վերը նշված տուժած ոլորտների աշխատողներ: Անհատ ձեռնարկատերերի դեպքում աջակցության չափի հաշվարկը կատարվելու է՝ հաշվի առնելով 2019-ի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսը։ Այս դեպքում նույնպես, աջակցությունը պետք է լինի ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձն է և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկն է։ Աջակցությունը տրամադրվելու է շահառուի կողմից www.online.ssa.am կայքում սահմանված կարգով, էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա՝ ապրիլի 9-ից սկսած։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
