«Եթե վստահում եք ձեր կառավարությանը, ինչո՞ւ եք Signal-ով խոսում». Էդմոն Մարուքյան
![]() 420 Երեքշաբթի, 31 մարտի, 2020 թ., 13:45 «Զարմանում եմ, թե ինչ ջանասիրությամբ եք հիմնավորում այս խայտառակ օրենսդրական նախաձեռնությունը: «Իմ քայլի» առաջարկությունները մերժել է կառավարությունը, և «Իմ քայլը» եկել և հիմնավորում է, որ սա լավ բան է». արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին նախագծի 2-րդ ընթերցման ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա հիշեցրեց նախօրեին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի գնահատականը, թե առողջապահական տեսակետից նախագիծը զրո ազդեցություն ունի: «Եթե զրո ազդեցություն ունի, ապա տակը մնում է մարդկանց վերահսկելը: Սա առիթ է՝ մարդկանց տեղորոշելու, լսելու, հսկելու: Դուք էլ եք Signal-ով ու WhatsApp-ով խոսում, եթե վստահում եք ձեր կառավարությանը, ինչո՞ւ եք դրանով խոսում: Վախենում եք՝ ո՞վ լսի, ԱԱԾ՞-ն: Հետևաբար, մի եկեք մեզ համոզեք, զբաղվեք սոցիալապես մեծ հարվածի տակ գտնվող քաղաքացիներով»,- նշեց պատգամավորը: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
