Արցախի նախագահի մի քանի թեկնածուներ արդեն քվեարկել են
![]() 400 Երեքշաբթի, 31 մարտի, 2020 թ., 14:15 Արցախի նախագահի 14 թեկնածուներից մի քանիսն արդեն կատարել են իրենց քաղաքացիական պարտքը։ Քվեարկած թեկնածուների թվում է Վիտալի Բալասանյանը։ Նա քվեարկել է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում տեղակայված տեղամասում։ «Ընտանիքով ենք եկել քվեարկության։ Քվեարկել եմ հանուն Արցախի անվտանգության և արդարության»,– լրագրողների հետ զրույցում ասել է Բալասանյանը։ Քվեարկել է նաև նախագահի թեկնածու Հայկ Խանումյանը. «Ցանկանում եմ տեսնել այնպիսի Արցախ, որը կկարողանա դիմակայել բոլոր մարտահրավերներին»,- նշել է Խանումյանը: Աշոտ Ղուլյանն էլ քվեարկությունից հետո ասել է. «Արցախի ժողովուրդը տրամադրված է հերթական ժողովրդական, ազատ ընտրություններում ձևավորելու իր իշխանությունները և հուսով եմ ամեն ինչ կլինի այնպես, որ մեր ժողովուրդը գոհ կմնա ընտրություններից»: Քվեարկությանը մասնակցել է նաև նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը. «Առաջիկայում տնտեսական աղետ է սպասվում, ուստի Արցախը պետք է ունենա լեգիտիմ իշխանություն, որը ՀՀ իշխանությունների հետ կպայքարի կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի, աղետի դեմ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հարությունյանը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
