«Նա կշարունակի բարեկիրթ ժպտալ, իսկ գործիքները նրա համար «հարցերը կլուծեն»»․ Հրանուշ Խառատյան
![]() 4905 Հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ., 09:20 Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի գրառումը․ «Նայելով Քաշաթաղի Մուշ ընտրական տեղամասի ագրեսիվ ծեծի նյութերը (ապրեն լրագրողները), իսկապես տպավորություն է ստեղծվում, որ Արայիկ Հարությունյանի զոռբաները իր ամենամեծ «հակառակորդներն են»: Նրանք ջանք չեն խնայում ամբողջացնելու Արայիկ Հարությունյանի բնութագիրը և նախագահ դառնալու դեպքում՝ Արցախում «հարցեր լուծելու» իրական հեռանկարները: Հաշվի առնելով, որ Արցախի իրավական համակարգը, Հայաստանի նման, սովոր է իրավունքը դնել ուժի սպասարկմանը, վախենամ, որ Արայիկ Հարության - հնարավոր նախագահի աշխատանքային մեթոդները միայն խրախուսելու են այս լուռ համաձայնությունը: Նա կշարունակի բարեկիրթ ժպտալ, իսկ գործիքները նրա համար «հարցերը կլուծեն»: Տեսնենք, թե ինչպես են Մուշ ընտրատեղամասում տեղի ունեցածը լուծելու կամ լուծումը մինչև ընտրությունները հետաձգելու Արցախի քննչկան և դատական մարմինները: Արայիկ Հարությունյանի նախընտրական ձևակերպումներն են՝ պահել Արցախի ներկայիս կարգավիճակը, թույլ չտալ տնտեսական կոլապս և համաքայլ լինել Հայաստանի իշխանությունների հետ: Իրավունքի և արդարադատության հարցերը չեն քննարկվում: Չի քննարկվում նաև տնտեսական կայունությունը պահելու սկզբունքային հնարավորությունների և ձևերի հարցը, ամեն ինչ մնում է «իրավիճակը ցույց կտա»-ի մակարդակում: Մասիս Մաիլյանի էլեկտորատը, կարծում եմ, կաճի ճիշտ այնքան, որքան մարդ կհավատա, որ նա կկարողանա Արցախի բնակչությանը վերադարձնել իրավական համակարգի օրինականությունը: Սա հենց այն է, ինչից սարսափում է Արայիկ Հարությունյանի էլեկտորատը»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
