Ո՞ր երկրները չեն ճանաչում Արցախի ընտրությունները

Վրաստանը չի ճանաչում Արցախում անցկացված «այսպես կոչված» նախագահական և խորհրդարանական ընտրությունները։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ը․ «Վրաստանի ԱԳՆ-ը վերահաստատում է իր աջակցությունն Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում այսպես կոչված խորհրդարանական և նախագահական ընտրությունները, որոնք տեղի են ունեցել Արցախում մարտի 31-ին»:
Թուրքիայում Կանադայի դեսպանության Twitter միկրոբլոգի պաշտոնական էջը հայտնել է, որ Կանադան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և չի ճանաչում Lեռնային Ղարաբաղի ընտրությունները։
Հիշեցնենք, որ Թուրքիայում Կանադայի դեսպանատունը միաժամանակ հավատարմագրված է Ադրբեջանում, Վրաստանում և Թուրքմենստանում:
Ուկրաինայի արտգործնախարարությունը չի ճանաչում Արցախում անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրությունները, գրում է Ուկրաինայի ԱԳՆ կայքը:
«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է այսպես կոչված նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի տարածքում: Այս կեղծ ընտրությունների արդյունքներն իրավական որևէ հետևանք չունեն և հակասում են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին»,-ասվում է հայտարարության մեջ:
Եվրոմիությունը մարտի 31-ին հայտարարություն էր տարածել Լեռնային Ղարաբաղում անցկացվող խորհրդարանական ու նախագահական ընտրությունների կապակցությամբ՝ վերահաստատելով նախորդ տարիներին հնչեցրած դիրքորոշումը:
ՆԱՏՕ-ն ևս չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում անցկացվող խորհրդարանական ու նախագահական ընտրությունները։ Այս մասին Facebook սոցիալական հարթակի իր էջում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը։
Իրանի ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին կոչ է արել լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ կարգավորմամբ՝ վիճելի տարածքներում սպասվող ընտրությունների արդյունքում, հայտնում է իրանական Mehr News գործակալությունը: «Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է ցանկացած միջոցների, որոնք հանգեցնում են տարածաշրջանում լարվածության և վեճերի սրմանը»:

«Քանի դեռ ՀՀ-ում չի փոխվել նոյեմբերի 9-ի հայտարարության նկատմամբ վերաբերմունքը՝ որպես փրկօղակի, հակառուսականությունը աճելու է». Հայկ Այվազյան
3502:06
«Այդ որտե՞ղ եք տեսել, որ ճկույթ մատը դուրս գա սեփական գլխի դեմ». Ռուբեն Մելիքյան
5801:00
Արցախի Հանրային Խորհուրդը միջազգային կառույցներից ակնկալում է հստակ գնահատական և պատշաճ արձագանք
5500:48
«Մենք դատապարտված չենք մանրադրամ դառնալու. oրինա՛կ վերցնենք գերմանացիներից».Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
6600:30
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
11000:19
«Կարմիր ծովում լարվածության սրման ֆոնին ԱՄՆ-ն ուղղակի կապ է հաստատել հութիների հետ». Վենս
105Երեկ, 23:42
«Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին, եթե ստանա հուսալի երաշխիքներ». Զելենսկի
136Երեկ, 22:07
«Նավթը արագորեն կէժանանա, հենց որ Իրանի հետ ռազմական հակամարտությունն ավարտվի». Թրամփ
142Երեկ, 21:07