«Մերոնք հակառակորդին ճանաչում են, բայց «գարանտիա» չկա, որ երբեք չենք խաբվի». Արծրուն Հովհաննիսյան
![]() 415 Ուրբաթ, 03 ապրիլի, 2020 թ., 00:00 «Առաջին լրատվական»-ի եթերում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է Ապրիլյան պատերազմից հետո չորս տարի անց արված հետահայաց վերլուծություններին: Հովհաննիսյանը նշել է, որ իր համար ապրիլի 2-ը նշանակալի ու ցավոտ օր է՝ կապված շատ կարևոր հիշողությունների հետ: Նա ընդունել է, որ Զինված ուժերը դեռևս 2016-ի ապրիլին, երբ մարտական գործողություններն ավարտվել էին, ՊՆ Գլխավոր շտաբում ամեն ինչ վերլուծել են. «Մանրակրկիտ մասնագիտական վերլուծություն է կատարվել, թե մեր առավելությունները և բացթողումները որոնք էին: Բոլոր բանակները հաջողությունների կողքին ունենում են նաև բացթողումներ, դրանք կազմակերպչական են, տեխնիկական են, նաև մասնագիտական և կապված պատասխանատվության հետ: Այդ վերլուծությունները հիմք են հանդիսացել մեր մարտական պատրաստվածության զարգացման, կառուցվածքային փոփոխությունների և նաև սպառազինման առումով: Նոր տեսակի զինամթերք ենք ձեռք բերել, բայց բանակի զարգացման հիմքում միայն զենք-զինամթերքը չէ, որ ապահովում է բարձր մարտունակությունը և ժամանակի պահանջներին համապատասխան լինելը, այլ առաջին հերթին մեր մարտական պատրաստվածության գործընթացներն են, զորավարժությունները, որոնք միտված են բանակի մարտունակության շեշտակի բարձրացմանը...: Մերոնք հակառակորդին ճանաչում են, բայց «գարանտիա» չկա, որ երբեք չենք խաբվի»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
