Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Ներկաները հաճախ նույնքան վատն են, որքան նախկինները». Հայկ Մարտիրոսյան

«Ներկաները հաճախ նույնքան վատն են, որքան նախկինները». Հայկ Մարտիրոսյան
453
Շաբաթ, 04 ապրիլի, 2020 թ., 04:05

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրերը կոչենք իրենց անուններով. նրանք, ովքեր ներկայիս իշխանությանն ուղղված ամեն քննադատության առիթով հակադարձում են ասելով, թե «իսկ դուք ո՞ւր էիք Սերժի ժամանակ, ինչո:ւ էիք լռում», կամ որ ավելին՝ համեմատում են իրավիճակը նախկինի հետ և պնդում, որ եթե նախկինները լինեին, հիմա ավելի վատ էր լինելու, ապուշ են: Այո՛, ապուշ:

Անցյալն անցյալ է: Ներկաները պետք է լավը լինեին: Պարտավոր էին լավը լինել: Շատ և շատ ավելի լավը: Անհամեմատելի լավը:

Բայց ներկաները լավը չեն: Հաճախ նույնքան վատն են, որքան նախկինները: Որոշ հարցերում՝ ավելի վատը, որովհետև եթե նախկիններն իրենց ապազգայնության և հանցավորության մեջ անկեղծ էին և դա չէին էլ թաքցնում, ապա ներկաները, հաճախ լինելով նույնը, թաքցնում են դա պոպուլիզմով և որոշակի խմբերի ուղղակի հիմարեցնում պրիմիտիվ ստերով և ամբոխավարական հնարքներով ու օրակարգերով:

Եվ անցյալի հետ իրավիճակը կամ նախկիններին ներկաների հետ համեմատելն ու դրանով ներկան և ներկաներին ավելի լավը պատկերելը ապուշություն է: Վերջապես ազատվենք կեղծախոսության և ամեն բան քողարկող բառերով թաքցնելու խիստ Արևելյան սովորույթից և իրերը կոչենք իրենց անուններով:

Դա ապուշություն է»: