«Սերժ Սարգսյանի որոշման մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի»․ Արմեն Աշոտյան
![]() 803 Երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ., 17:50 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը․ «Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ երրորդ նախագահին հրավիրել են 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով՝ լսումների նպատակով: Նախագահի գրասենյակն արդեն պաշտոնապես արձագանքել է այդ հրավերին, և Սերժ Սարգսյանի որոշման մասին հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ: Սակայն անկախ այդ հանգամանքից, մի քանի հարց էլ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին ես ունեմ: 1. Արդյո՞ք հանձնաժողովի բոլոր անդամները և փոխձագետները, ներառյալ նախագահը, արտակարգ դրության պայմաններում աշխատելու համար պարբերաբար հանձնում են կորոնովիրուսային թեստերը: 2. Եթե այո, ապա ինչպիսի՞ն են այդ թեստերի պատասխանները: 3. Եթե ոչ, ապա ի՞նչ խելամիտ և բանական բացատրություն ունեն զանգվածային նիստեր անելու երկրում մոլեգնող համաճարակի պայմաններում: 4. Ինչո՞ւ առ այսօր Նիկոլ Փաշինյանը չի հրավիրվել հանձնաժողովի նիստին բացատրելու համար Քառօրյա պատերազմի հրահրման գործում Ռուսաստանի հասցեին նախկինում իր արած հայտարարությունները, որ Ապրիլյան քառօրյա պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությամբ և համաձայնությամբ։ 5. Նույն գնահատականների կապակցությամբ Կապանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Քննարկում եմ ունեցել նաև Ռուսաստանի մեր գործընկերների հետ։ Շատ ուրախ եմ, որ բարեկամական, եղբայրական, ռազմավարային–դաշնակցային մթնոլորտում խոսել ենք այդ ամենի մասին մանրամասն, վերլուծել իրավիճակը, փոխադարձաբար ստացել մեր անհրաժեշտ հարցերի պատասխանը»։ Արդյո՞ք հանձնաժողովին չեն հետաքրքրում այդ զրույցների հիման վրա Փաշինյանի տվյալները և ռուսական կողմի պատասխանները»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
