«Փաշինյանի կորած «կախարդական փայտիկին» ու կորոնավիրուսին պարտված «պինցետին» միացավ ևս մեկ գործիք». Շարմազանով
![]() 323 Երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ., 10:25 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի կորած «կախարդական փայտիկին» ու կորոնավիրուսին պարտված «պինցետին» այսօր միացավ ևս մեկ գործիք։ Աշխարհը շարունակում է կորոնավիրուսի դեմ պատերազմը, Հայաստանում հայտնաբերված հիվանդների թիվը շուտով կհատի 1000-ը, ունենք 8 մահ, իսկ ՀՀ ապիկար իշխանությունը, հավատարիմ մնալով «կորոնավիրուսն ում շունն է» տգիտությանը, փորձում է հանրությանը շեղել առկա սպառնալիքներից: Այն ժամանակ, երբ ողջ մարդկությունը ցնցվում էր կորոնավիրուսի փոթորիկից, Փաշինյան Նիկոլը հանրահավաքներ էր կազմակերպում, ասելով, թե պինցետով հատիկ-հատիկ կքաշի ու տնական օղիով կախտահանի կորոնավիրուսը։ Փաշինյանի կորած կախարդական փայտիկի ճակատագրին արժանացավ նաև կորոնավիրուսի դեմ պայքարի ելած պինցետը։ Այսօր արդեն շեֆի լայվային շոուներին կցվել է շուրջ մեկ տարի պետական բյուջեն մսխող, անգործության մատնված այսպես կոչված Ապրիլյան դեպքերի ԱԺ քննիչ հանձնաժողովը։ Փաշինյանի ռեժիմը, «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի բացահայտումներից հետո հայտնվել է մեղմ ասած՝ անհարմար վիճակում։ Ֆիլմում ի հայտ եկած փաստերը հայ ժողովրդի անվիճելի հաղթանակի մասին սառը ցնցուղ են բոլոր նրանց համար, ովքեր փորձում էին տիրաժավորել հակապետական միֆեր, թե 2016-ի Ապրիլյան պատերազմը մեր ժողովրդի պարտությունն էր։ Փորձելով քողարկել այս փուլում իր ձախողումը՝ գործող ռեժիմը հայտարարել է Արցախի հերոս, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին վերոնշյալ հանձնաժողով հրավիրելու ժամկետների մասին։ Բազմիցս նշվել է, որ նախագահ Սարգսյանն իր ժողովրդից թաքցնելու բան չունի։ Ասվել է նաև, որ հանձնաժողովը պարտավոր է հրավիրել Փաշինյանին, ով 2016-ին ԱԺ բարձր ամբիոնից հայտարարում էր, թե Ապրիլյան պատերազմը պայմանավորված է Ռուսաստանի հետ։ Ավելին՝ Փաշինյանը վերջերս նշեց, որ ինքն այդ հարցը քննարկել է ՌԴ քաղաքական ղեկավարության հետ։ Հարց է առաջանում՝ որտեղի՞ց Փաշինյանին փաստերն այն մասին, թե քառօրյա պատերազմը իբր ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ համաձայնեցված է եղել։ Ի՞նչ են Փաշինյանին այս առնչությամբ պատասխանել Մոսկվայում։ Արդյոք ռուսներն ընդունե՞լ են Փաշինյանի մեղադրանքները, թե՞ ինքը՝ Փաշինյանն է ընդունել իր սխալը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները վարչապետը պարտավոր է տալ հանրությանը։ Իսկ ինչո՞ւ է հանձնաժողովն այս մասով անգործություն ցուցաբերում, թե՞ իրականում նպատակը համաճարակի ժամանակ շոու բեմադրելն է՝ փորձելով շեղել մարդկանց ուշադրությունը ներկա մարտահրավերներից։ Միևնույն է, շոուն ժամանակավոր է։ Մնայունը մեր հաղթանակներն ու հերոսներն են»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
