Դիրքում նռնակ է պայթել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից․ «Ժողովուրդ»
![]() 1265 Չորեքշաբթի, 08 ապրիլի, 2020 թ., 08:40 «Ժողովուրդ»-ը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ այս տարվա ապրիլի 4-ին ՊԲ զորամասերից մեկում սպանված ժամկետային զինծառայող Գարեգին Բաբակեխյանին կյանքից դիտավորությամբ զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը: «Ժողովուրդ» օրաթերթին զինվորի մահվան դեպքից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ մինչ Գարեգին Բաբակեխյանին սպանելը նրա վրա նռնակ են նետել ապրիլի 4-ին ՊԲ զորամասում։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահների մոտ հարուցված քրեական գործով նախնական տվյալներ են եղել, որ դիրքում նռնակ է պայթել: Ըստ նախնական վարկածի՝ Գարեգին Բաբակեխյանի մահվան գործով ձերբակալված ժամկետային զինծառայողը դիրքում հերթապահության ժամանակ մի ակնթարթ քնել է, որից հետո արթնացել է և տեսելնելով զինվորին՝ մտածել է, թե հակառակորդն է, ու նռնակը նետել է նրա ուղղությամբ: Այդ զինվորը եղել է Գարեգին Բաբակեխյանը: Ավելի ուշ, տեսնելով, որ նռնակի պայթելուց վիրավորվել է իր ծառայակից ընկերը, մտածել է, որ նրան վիրավորելու համար իրեն են մեղադրելու, որոշել է հետքերը թաքցնելու համար կրակել նրա կզակից՝ այդպիսով տպավորություն ստեղծելով, թե, իբր, Գարեգին Բաբակեխյանը ինքնասպան է եղել: Այժմ ձերբակալված ժամկետային զինծառայողը ասում է, թե նման բան չի եղել, սակայն դիրքում եղել են զինվորներ, որոնք, ըստ «ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի, գործով կարեւոր վկաներ են և հարուցված քրեական գործով իրարամերժ ցուցմունքներ են տվել»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
