«Տպավորություն է, թե երկրում կա իշխանության 4 բևեռ». Թևան Պողոսյան
![]() 337 Շաբաթ, 11 ապրիլի, 2020 թ., 05:20 ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեր երկրի առաջնորդները երբեք չեն հեռանում իշխանությունից։ Չգիտեմ, թե ինչպես կարելի է բացատրել այս երևույթը։ Չե՞ն կարողանում, չե՞ն ցանկանում, կամ միգուցե մե՞նք չենք թողնում։ Իսկապես, կարծես այդ հենց մենք ենք, որ հայացքներս անցյալից չկտրելով, ակամա պահանջում ենք, որ ապագան դոփի տեղում: Չէ՞ որ երբ դու անցյալն անընդմեջ ներկա ես բերում, նա էլ քաշում է ապագայի ոտքից ու հետ բերում ներկա: Անընդմեջ փորում ենք, պարսավում, գովում, նեղացնում ու ստանում ենք պաշտպանություն, հակահարված, «մի հատ ձեր ներկային նայեք» տիպի արձագանք: Ու տեղապտույտ: Եվ ոչ մեկը չի ուզում ու չի էլ կարողանում հեռանալ քաղաքականությունից, որ դառնա պետական գործիչ ու խորհուրդներով և գործերով օգնի ապագայի կերտմանը: Տպավորություն է, թե երկրում կա իշխանության 4 բևեռ ու պարբերական հաջողություններով անպտուղ ձեռնամարտ: Որովհետև 3-ին չենք տվել իրենց արժանի պատմության բարձրունքն ու անընդմեջ ներքաշում ենք մարտի: Տխուր պատկեր է ինձ համար: Ես ուրախ եմ, որ նորացված Սահմանադրությամբ երկրի գլուխն այլևս քաղաքականությամբ չպետք է զբաղվի, իսկ ներկայում դրվում են այս սկզբունքի իրականացման շատ գեղեցիկ հիմքերը: Հուսով եմ՝ սա ապագայում բան կփոխի: Ինչպես միշտ՝ ես շնորհակալ եմ իմ երկրի բոլոր նախկին, ներկա ու ապագա առաջնորդներին: Ես գիտեմ, որ, անկախ սխալներից, նրանք բոլորը մեծ հայրենասերներ են ու կլինեն և հաստատ շատ ավելի շատ դրականն են արել, անում ու կանեն, քան սխալներն են: Ու խնդրում եմ՝ եկեք բոլորս միասին գնանք դեպի ապագա: Այսքանը»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
