«Արցախում աննախադեպ շատ փող են ծախսել. որոշել են «վա-բանկ» գնալ». Տիգրան Գրիգորյան
![]() 690 Կիրակի, 12 ապրիլի, 2020 թ., 20:15 Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա ինձ շատերը հարցնում են, թե ինչն է պատճառը, որ այսպիսի համառությամբ ցանկանում են ամեն գնով անցկացնել այդ ընտրությունները: Պատճառը շատ պարզ է. աննախադեպ շատ փող են ծախսել: Նույնիսկ իրենց ստանդարտներով: Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է (որոշ տվյալներով՝ 10 միլիոն դոլարից շատ): Եթե մեկ շնչի հաշվով ծախսված գումարը վերցնենք, երևի պատմության մեջ ամենաթանկ ընտրություններից մեկն են եղել: Իսկ Արցախի սահմանադրության մեջ ընտրությունները հետաձգելու մեխանիզմ չկա: Կա ընտրությունները չեղարկելու մեխանիզմ: Այսինքն, եթե արտակարգ դրություն հայտարարվի, երկրորդ փուլը ոչ թե հետաձգվելու է, այլ ընտրությունները չեղարկվելու են և արտակարգ դրության ավարտից հետո նոր ընրություններ են տեղի ունենալու (առաջադրումներով, առաջին փուլով և այլն): Քանի որ նրանք առանց փողի հաղթելու շանս չունեն, իսկ ծախսվածն արդեն էֆեկտը կորցրած կլիներ, ստիպված կլինեին էլի միլիոնավոր դոլարներ ծախսել: Սա նույնսիկ իրենց պարագայում անթույլատրելի շռայլություն կլիներ: Այդ իսկ պատճառով որոշել են «վա-բանկ» գնալ: Ընտրությունները կանցկացնեն, իսկ ծանր հետևանքների դեպքում կասեն, որ ողջ աշխարհում է այդպիսի վիճակ: Ահա այսպիսի իշխանություն է ունենալու Արցախը»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
