«Առօրյա կյանքն ավելի վտանգված է վարակվելու առումով, քան՝ ընտրությունները». Արայիկ Հարությունյան
![]() 774 Կիրակի, 12 ապրիլի, 2020 թ., 23:10 Այսօր Արցախի Հանրային հեռուստաընկերությունում հեռուստաբանավեճի ժամանակ Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով համավարակի պարագայում ընտրությունների երկրորդ փուլը անցկացնելու մտահոգություններին, ասել է. «Ընտրություններն ամենաքիչ ռիսկն են պարունակում: Մեր առօրյա շփումները, առօրյա կյանքն ավելի վտանգված է վարակվելու առումով, քան՝ ընտրությունները, որտեղ պահպանվում են կանոնները: Իհարկե, դա քաղաքացիների ընտրելու իրավունքն է, բայց կոչ եմ անում ռիսկի տակ չդնել տարեցների և առողջական խնդիրներ ունեցողների առողջությունը»: Հարությունյանը եթերի ընթացքում հայտնել է, որ ապրիլի 14-ին կայանալիք ընտրությունների 2-րդ փուլն անհրաժեշտ է, քանի որ կարիք կա ձևավորել լեգիտիմ իշխանություն՝ սպասվող ճգնաժամին դիմակայելու համար։ Նախագահի թեկնածու Մասիս Մայլիլյանը հրաժարվել էր մասնակցել այսօրվա հեռուստաբանավեճին։ Նա կոչ էր արել համավարակի պայմաններում չմասնակցել ընտրություններին։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
