«Հանձնաժողովը չի շարժվում սրա-նրա գրգռվածության աստիճանը հաշվի առնելով». Անդրանիկ Քոչարյան
![]() 339 Երկուշաբթի, 13 ապրիլի, 2020 թ., 00:10 Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն, այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում պատասխանելով հարցին, թե հնարավոր չէ՞ր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին հանձնաժողով կանչել արտակարգ դրությունից հետո, ասել է. «Չէինք կարող, որովհետև մենք սահմանափակ ժամանակ ունենք: Մեր մանդատը որոշակի ժամանակի համար է նախատեսված: Մենք 2-րդ անգամ խնդրեցինք ԱԺ-ին, հիմնավորեցինք դա, ներկայացրինք 6 ամսվա մեր կատարած աշխատանքը և ԱԺ-ն ընդառաջեց մեզ և ևս 6 ամիս երկարեցրեց մեր աշխատանքները»: Անդրադառանալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին, որտեղ նա գրել էր, որ անհրաժեշտ է սառեցնել քննիչ հանձնաժողովի աշխատանքները, որովհետև «այն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի՝ առանց այդ էլ գերլարված մթնոլորտում», Քոչարյանն ասել է. «Հանձնաժողովը չի շարժվում սրա-նրա գրգռվածության աստիճանը հաշվի առնելով, առավել ևս՝ նախագահի նշած այդ ուժերը միշտ էլ գրգռված վիճակում են իշխանությունը կորցնելուց հետո, և մենք չպետք է հաշվի առնենք: Հարցերը պետք է ստանան լուծումներ և ոչ թե տրվեն գնահատականներ՝ լարված, գերլարված և այլն: Եթե այդպես նայենք, մեր երկրում մենք պետք է ոչ մի բան չանենք»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
