Թալանել են հաղորդավար Ավետ Բարսեղյանի աներոջ տունը
![]() 883 Երկուշաբթի, 13 ապրիլի, 2020 թ., 12:40 Երեկ՝ ապրիլի 12-ին, առանձնակի խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Ժամը 23։30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Վարուժանի փողոցի տներից մեկի բնակիչ՝ 58-ամյա Աբրահամ Ք-ից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 19։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դեռևս անհայտ պայմաններում մտել են իր տուն և այնտեղից գողացել ոսկյա, արծաթյա զարդեր և գումար։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Աբրահամ Ք-ն հայտնի հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանի կնոջ հայրն է, իսկ գողը կամ գողերը տնից հափշտակել են մոտ 110 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա, արծաթյա զարդեր, գումար։ |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
21917:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
15312:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
13511:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
40509:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
35309:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
473Երեկ, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
453Երեկ, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
367Երեկ, 14:42
