«Դա արդեն անբարոյականության գագաթնակետն է, նագլիության վերջը». Արթուր Ղազինյան
![]() 483 Երկուշաբթի, 13 ապրիլի, 2020 թ., 13:30 «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել է. «Երկուշաբթի օրվանից կթույլատրվի տեքստիլ արտադրությունը... Առաջին հայացքից սա սովորական նորություն է, սակայն այն իր մեջ ներառում է այս իշխանության բարոյական նկարագիրը։ Եթե մոռացել եք, հիշեցնեմ, որ Հայաստանում կորոնավիրուսի ամենահայտնի օջախը, Փաշինյանի ասած, հայտնի տեքստիլի արտադրությունն էր, որի անվանումը նա համառորեն չնշեց։ Մինչդեռ, Էջմիածնի հայտնի նշանդրեքի բոլոր հերոսների և մասնակիցների անունները մեր իշխանությունները մեծ հաճույքով դրեցին շրջանառության մեջ։ Թե ինչու Փաշինյանը չնշեց այդ արտադրության անվանումը, կարծում եմ, արդեն բոլորը հասկանում են։ Բայց այ, որ մեկ շաբաթից այդ արտադրությունն սկսելու է աշխատել, դա արդեն անբարոյականության գագաթնակետն է, նագլիության վերջը։ Ու հիմա ինչ-որ մեկն ինձ կարող է համոզել, որ այս իշխանություններին հետաքրքրում է մարդկանց կյանքն ու առողջությո՞ւնը։ Հ. Գ. Հոգեվարքի մեջ գտնվող ռեստորանային բիզնեսը, որտեղ ներգրավված է ավելի քան 30.000 մարդ, այս իշխանությանն ընդհանրապես չի հետաքրքրում, իսկ տեքստիլի համար շատ անհանգիստ են։ Շուտով, շատ շուտով բոլորդ կիմանաք, թե ինչու է տեքստիլն այդքան կարևոր Փաշինյանի ընտանիքի համար»։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
