ՀՀ ԱԳՆ պատասխանը՝ թուրքական կողմի հայտարարություններին
![]() 1777 Երկուշաբթի, 13 ապրիլի, 2020 թ., 15:35 ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում թուրքական կողմից հայտարարություններին Հարց. Թուրքական կողմը հայտարարում է, որ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանն օգնություն է խնդրել Թուրքիայից և վերջինս պատրաստ է տրամադրել այդ օգնությունը: Միաժամանակ Թուրքիայի ԱԳՆ է հրավիրվել Թուրքիայում Չինաստանի դեսպանը՝ Հայաստանին տրամադրված օգնության արկղերի վրա գրառման առնչությամբ պարզաբանում տալու համար: Ինչպես կմեկնաբանեք դա: Պատասխան. Մենք արդեն իսկ նշել ենք, որ Հայաստանի կողմից շարունակական ջանքեր են ձեռնարկվում այսօր դժվար կացության մեջ հայտնված մեր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ՝ հատկապես այն երկրներից, որտեղ լայն տարածում է ստացել նոր տիպի կորոնավիրուսի համավարակը: Այս համատեքստում պետք է նշեմ, որ արդեն իսկ ուրբաթ օրը Հայաստան են տեղափոխվել Թուրքիայում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած մեր 73 քաղաքացիներ. այս հարցում ՀՀ ԱԳՆ պաշտոնական օղակները համագործակցել են թուրքական և վրացական համապատասխան մարմինների հետ: Թուրքական կողմի հետ համագործակցությունը սահմանափակվել է միայն այս շրջանակով, և Հայաստանը չի դիմել այս շրջանակից դուրս որևէ այլ աջակցության խնդրանքով: Հարկավոր է նշել, որ Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակվող ցամաքային շրջափակման, դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում՝ երկու երկրների փոխգործակցության հնարավորություններն էականորեն սահմանափակ են և պահանջում են իրական բարի կամք ու վստահության ստեղծում: Ցավոք սրտի, թուրքական կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում հնչած որոշ հայտարարությունները չեն նպաստում համագործակցության ապաքաղաքականացված և մարդասիրական միջավայրի ձևավորմանը: Հատկապես ափսոսանքի է արժանի երրորդ երկրի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության, ժողովուրդների բարեկամության և ազգային խորհրդանիշների հանդեպ անհարգալից վերաբերմունքը ու անհարկի քաղաքականացումը: |
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Վրաստան (տեսանյութ)
172Երեկ, 19:12«Ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը». Կիմա Ավդալյան
584Երեկ, 15:12«ՀՀ-ն ողջունում է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը». Նազելի Բաղդասարյան
322Երեկ, 14:24Սուրեն Պապիկյանն ու Իրակլի Չիկովանին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
91Երեկ, 14:16Հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը
241Երեկ, 14:06Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել
208Երեկ, 14:00«Վարդան Ղուկասյանն իր ցուցմունքում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տվյալ բովանդակությամբ զրույց ունենալու հանգամանքը». ՀԿԿ
161Երեկ, 12:24Մանվել Գրիգորյանի ժառանգներից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց
179Երեկ, 10:54