«Նիկոլ Փաշինյանն արդեն իրեն անքննելի է զգում». Ավետիք Իշխանյան
![]() 328 Երեքշաբթի, 14 ապրիլի, 2020 թ., 09:35 «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բակլան իմն է, խաշած եմ ցանում: Անկեղծ ասած, աշխատում եմ չլսել ԱԺ քննարկումները, ԱԺ ընդդիմադիր ուժերի, հաճախ իսկապես իրավացի քննադատություններն ու առաջարկությունները։ Միևնույն է, ավելի քան 70% ունեցող քաղաքական ուժը ցանկացած երկրում կարհամարհեր բոլորին և կգործեր ըստ իր քաղաքական շահերի։ Այլ հարց է, թե հնարավո՞ր է, արդյոք, որ իրական քաղաքակիրթ երկրում, որևէ քաղաքական ուժ ունենա 70%-անոց վստահություն։ Համոզված եղեք, որ ոչ։ Ի վերջո, որքան էլ դժգոհեն, քննադատեն թե՛ ԱԺ ընդդիմադիր, թե՛ արտախորհրդարանական քաղաքական ուժերը, թե՛ հասարակական գործիչները, թե՛ արդեն խելքի եկած «ժողովրդի» ներկայացուցիչները, միևնույն է, ինչպես ասում են՝ «գնացքն արդեն գնացել է» 2018թ․ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ Այդ օրվանից սկսած․ իմքայլականներն, ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանն արդեն իրեն անքննելի է զգում և վարվում «Բակլան իմն է ՝ խաշած եմ ցանում» առածի սկզբունքով։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
