«Բուհերին և ուսանողներին աջակցելու համար մի շարք քայլեր ենք դիտարկում»․ Արայիկ Հարությունյան

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ԿԳՄՍ նախարարից հետաքրքրվեց. «Նախատեսվո՞ւմ է, արդյոք, ֆինանսական փոխհատուցումներ բուհերի համար, քանի որ արտակարգ դրության պայմաններում բուհերը ֆինանսական դժվարությունների առջև են կանգնում, և շրջանառվում են լուրեր, որ ապրիլ-մայիսին որոշ բուհերում դասախոսներն աշխատավարձերի հետ կապված խնդիրներ կունենան»:
Հարցին ի պատասխան նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ շատ բուհերում, քանի որ առաջին կիսամյակի ուսման վարձերը վճարվել են 20-25, մինչև 40 տոկոսի չափով, որոշակի դժվարություններ կարող են առաջանալ. «Այդ համատեքստում Կառավարությունը բուհերին և ուսանողներին աջակցելու համար մի շարք քայլեր է դիտարկում»,- ասաց նախարարը:
Հարությունյանը նշեց, որ այդ և կրթության ոլորտի այլ հարցեր են այսօր քննարկվել Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, սակայն նա դեռևս մանրամասներ չի կարող հաղորդել:

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
17803:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
44620.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
50220.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
51120.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
104617.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
99116.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
301616.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
212715.07.2026, 21:35