«Այդ ի՞նչ կապ ա իրենց մեջ հաստատված եղել, որ մինչև այսօր Փաշինյանը չի կարողանում նրանց մոռանալ». Արթուր Ղազինյան
![]() 417 Ուրբաթ, 17 ապրիլի, 2020 թ., 03:10 «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել է. ««Ժողովրդի լեգիտիմ իրավունքն է մեզ քշել և ետ բերել Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին»։ Նշված մտքի հեղինակը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն է, ով իշխանության գալուց երկու տարի անց ժողովրդին վախեցնում է Գագիկ Խաչատրյանով և Սերժ Սարգսյանով, և միևնույն ժամանակ փաստում, որ այսօրվա իշխանությունից ազատվելու միակ ձևը հեղափոխություն անելն է։ Այսինքն, ժողովրդավարությունն այլևս մոդայիկ չէ, իսկ ընտրությունները՝ հնացած։ Հիմա մոդան հեղափոխությունն է, որի անելու իրավունքը տալիս է օտարերկրյա գործակալական ցանցի ղեկավար մարմինը, իսկ կարող են դա իրագործել, ըստ վարչապետի, միայն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Խաչատրյանը և Սերժ Սարգսյանը։ Ուրեմն լավ իմացեք, ձեզ քշելու ենք, ընդ որում շատ բարակ ճիպոտներով, ու դրանում հանկարծ չկասկածեք, իսկ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Խաչատրյանը հաստատ չեն վերադառնալու։ Բայց ինձ ուրիշ հարց է հետաքրքրում. ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն անդադար խոսում Սերժ Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի և մնացած նախկինների մասին, ինչո՞ւ չի կարողանում հանգստանալ, մոռանալ նրանց, զբաղվել իր գործով։ Այդ ի՞նչ կապ ա իրենց մեջ հաստատված եղել, որ մինչև այսօր Փաշինյանը չի կարողանում նրանց մոռանալ։ Արդեն խղճում եմ իրեն, մեղկ է...»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
