«Ինչո՞ւ է «Բենթլի»-ն թանկարժեք. 50-60 հազարից սկսում է». Կճոյանի պաշտպան
![]() 845 Շաբաթ, 18 ապրիլի, 2020 թ., 00:45 Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը օֆշորային սկանդալի գործով արդեն մի քանի անգամ հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն և հարցաքննվել: Այս մասին Factor.am-ի հարցերին ի պատասխան ասաց նրա պաշտպան Հովիկ Արսենյանը: «Երկար է տևում հարցաքննությունը, կիսատ է մնացել, դրա համար են կանչում: Բացարձակապես առերեսում չի եղել, միայն սրբազանին են հարցաքննել»,- ասաց նա: Փաստաբանի փոխանցմամբ՝ Կճոյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում՝ այն որակելով անհիմն և շինծու: Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունը նախօրեին հայտարարեց, որ Հայ Առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդը 2010 թ.-ին իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ (խոսքը Աշոտ Սուքիասյանի մասին է) խարդախությամբ՝ իբրև Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրում կատարելու համար, շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին (խոսքը Փայլակ Հայրապետյանի մասին է) ձեռք բերել նրան և նրա մերձավորներին պատկանող մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, գրավադրել դրանք բանկերից մեկում, ինչի արդյունքում ստացել և անարգել տնօրինել է 9 միլիոն ԱՄՆ դոլար և 361.500.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկային միջոցների: Ըստ ԱԱԾ-ի՝ հանցավոր եղանակով ստացված եկամուտներն օրինականացնելու համար օգտագործվել է հանցավոր խմբի անդամների կողմից նախապես՝ 2010 թ. գարնանը, օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը, որի 33 տոկոս բաժնեմասը պատկանել է եկեղեցու հիշյալ սպասավորին: Նշենք, որ օֆշորային սկանդալում ներգրավված է նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մեր հարցին ի պատասխան Հովիկ Արսենյանն ասաց, որ գործով անցնող որևէ անձի հետ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը չի առերեսվել: Ավելին, նա նաև պնդեց, որ սրբազանը որևէ առնչություն չի ունեցել գործարար Փայլակ Հայրապետյանի հետ: -Պարոն Արսենյան, այսինքն՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պնդում է, որ Փայլակ Հայրապետյանի հետ որևէ կապ չի՞ ունեցել: -Չէ, ես դրա վերաբերյալ արդեն խոսել եմ: -Իսկ «Բենթլի՞ն», որ Կճոյանին նվիրել է Աշոտ Սուքիասյանը գործարար Փայլակ Հայրապետյանի՝ «Ամերիա» բանկում գրավադրված գույքի դիմաց ստացած վարկային միջոցներով: -Ես այդ տեղեկությունը տարածողից կարող եմ պատիվ պահանջել: Ես գիտեմ, թե այդ «Բենթլին» ով է առել: -Ո՞վ է առել: -Ունեցել է «Մերսեդես» 600, վաճառել է և «Բենթլի» է առել: – «Բենթլին» թանկարժեք մեքենա է… -Բայց ինչո՞ւ է թանկարժեք: 50-60 հազարից սկսում է: –Հոգևորականի համար 50-60 հազար դոլարը մեծ գումար չէ՞: Նորմա՞լ է, որ հոգևորականը նման թանկարժեք մեքենա գնելու հնարավորություն ունի: -Ինչու՞ նորմալ չէ: Ամբողջ աշխարհի հայությունը իրեն ճանաչում է, նվիրատվություն են տալիս, գրպանը գումար են դնում, ասում են՝ բարեգործությամբ կզբաղվես, դու կօգտագործես: Ինքն էլ ամուսնացած չի, ծախսեր էլ չունի: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Քաղաքացին, որին ոստիկանները մեքենայի մեջ ծեծում էին, Լևոն Քոչարյանն էր (տեսանյութ)
8412:36
Ակցիայի մասնակիցներն աղբամաններով փակում են Սարյան փողոցը
6912:30
«Ավտոյի մեջ ծեծում են ցուցարարին, նայե՛ք». քաղաքացի (տեսանյութ)
9212:11
Կարմիր բերետավորը հարվածեց մեծահասակ կնոջը (տեսանյութ)
12412:06
«Շիշ շպրտեցին ոստիկանների վրա». Գ. Ազիզյան
11111:42
«Ինքը ձեր նման լրագրող էր, եկավ, դարձավ վարչապետ». քաղաքացի
12311:30
«Մի մասը մեզ հետ կգա ՔԿ, մյուսները կմնան Հրապարակում». Սաղաթելյան
13311:24
Կառավարության անդամները դուրս եկան շենքից
16811:12
