«Դուք դեռ «լուրջ» դեմքով խոսում եք բանակի՞ց և Ապրիլյան պատերազմի՞ց». Արմեն Դանիելյան
328
Կիրակի, 19 ապրիլի, 2020 թ., 01:20
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ ում համար էր «թեժ» նորություն, որ դուք սթափվելու, իսկ ձեր շրջապատը լրջանալու լրջագույն պրոբլեմներ ունեք: Եվ ձեզ թվում է՝ կարելի է ասել, թե Ապրիլյան պատերազմի ընթացքում թերացումներ են եղել ու վե՞րջ: Իյա, իրո՞ք: Էս լուրջ եք ասո՞ւմ, էս կատակ եք անո՞ւմ: Էս մարդկանց էրեխեքին տարել «մտցրել եք» մսաղացի մեջ ու ադրբեջանական էլիտար զորամիավորումներից եք խոսո՞ւմ: Բա Անդրկովկասում ամենամարտունակ բանակը մերը չէ՞ր: Էդ սպառազինության գումարները ո՞նց եք մսխել: Էդ տարիներ շարունակ լուրջ դեմքով ժողովրդին «համոզում էիք», թե բանակում սպառազինություն և անվանգության ենթակառուցվածքներ եք ներդնում: Ու ... ու պարզվեց՝ ծայրից ծայր միֆ էր: Եվ դուք դեռ «լուրջ» դեմքով խոսում եք բանակի՞ց և Ապրիլյան պատերազմի՞ց, թե՞ դուք հաղթել եք: Այդ պատերազմում դուք և ձեր «գեներալները», թայֆան ու բանակը թալանած տզրուկները պարտվել եք, իսկ ահա հայ ժողովուրդն ու նրա անմահ զավակները հաղթել են: Ձեր իրական մասնակցությունը այդ պատերազմին 0 է; Ձեր ներկայությունը խիստ նկատելի է բանակի թալանի և մասնավորապես՝ տենդերների միջոցով զինված ուժերին հատկացված միջոցները «կողոպտելու» գործում: Իսկ ո՞վ է այդ պատերազմի հաղթանակը կասկածի տակ դնում, ոչ ոք: Մեզ պետք է, որ այդ թերացումներին տրվի հստակ իրավական գնահատական և թերացում թույլ տված պաշտոնյաները և գեներալները ենթարկվեն բացառապես քրեական պատասխանատվության, և ոչ թե իրենց ամենագնացներով, էլիտար դղյակներով և կենցաղով «ապացուցեն», որ զինվորի կյանքն իրենց համար ոչինչ էր: Հեքիաթներ չպատմեք, չմեղմացնեք ձեր մասնակցությունը և դերակատարումը այդ թալանին: Դա տեղի է ունեցել ձեր անմիջական գիտությամբ և բարձր հովանավորությամբ: Ըստ օդից կախված լուրերի՝ նույնիսկ բանակին մատակարարվող ձվի և մակարոնեղենի համար անցկացվող տենդերների «հաղթողներին» որոշում էր մեկ մարդ և այդ «մարդը» դուք էիք: Իսկ դատախազության միջանցքներում շրջանառվում էր, թե որ տենդերն են հատկապես «տրվել» նախկին տապոռ զինդատախազին՝ բանակում տեղի ունեցող չարաշահումներին «բարի աչքով»նայելու և ընթացք չտալու դիմաց... Հ.Գ. Ապրիլյան պատերազմում հաղթել է հայ ժողովուրդը և ոչ թե՝ դուք: Իսկ երբ խոսում եք զոհված հերոսների մասին, ապա իմացեք, որ նրանց ծնողները՝ անխտիր բոլորը, միաբերան անիծում են ձեզ ու ձեր իշխանությանը: Նրանց ոչինչ պետք չէ, վերադարձրեք նրանց զավակներին... Այլ տարբերակ չկա, դուք և անպատասխանատու բոլոր բարձրաստիճան զինվորականները պետք է առերեսվեն քրեակատարողական հիմնարկությունների գորշ ու մռայլ պատերի և կենցաղի հետ: Ձու առ ձու, տոշոնկա առ տուշոնկա պետք է ետ վերադարձվի: Իսկ ինքներդ ձեզ տված հերոսի կոչումները պետք է անհապաղ փոխանցեք իրական անմահ հերոսներին, այլ տարբերակ չկա ու չի կարող քննարկվել: Հ.Գ. Իսկ այս ամենին կարելի է հասնել բացառապես մեկ ճանապարհով, երբ իրավապահ համակարգից «կհեռացվեն» գևորգ կոստանյան կամ որ նույն ինքն է՝ ռուսական տապոռ հայտնի թյուրիմացության կադրերը և «երկրպագուները», ովքեր տարբեր միջավայրերում իրենց իրական բան ու գործը թողած զբաղված են կանացի բամբասանքներով...»: