«Եթե ասածը համապատասխանում է իրականությանը, ապա գործ ունենք հակահայկական գործընթացի հետ». Գագիկ Համբարյան
![]() 341 Երեքշաբթի, 21 ապրիլի, 2020 թ., 17:20 Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավրովը բացահայտեց Մնացականնյան-Մամեդյարով 11-ժամյա ժնևյան հանդիպման մանրամասները ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Գորչակովի ֆոնդի կողմից կազմակերպված կլոր սեղանի քննարկման ժամանակ սկանդալային մանրամասներ է հաղորդել Արցախյան բանակցություններից... Ըստ Arminfo-ի՝ ՌԴ արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ բանակցային սեղանին քննարկվում է Արցախյան կարգավորման փուլային տարբերակը՝ նշելով, որ առաջնայինը Լեռնային Ղարաբաղի շրջակա մի շարք օկուպացված տարածքների հետ վերադարձն է և տրանսպորտային, տնտեսական և այլ ենթակառուցվածքների ապաշրջափակումն է... Եթե Ռուսաստանի արտգործնախարարի ասածը համապատասխանում է իրականությանը, ապա գործ ունենք հակահայկական գործընթացի հետ, որի մեջ ներգրավված է Նիկոլ Փաշինյանը, ով մինչև հիմա կեղծել է իրականությունը և հայտարարել, որ բանակցային գործընթացը թափանցիկ է և հասարակությունն անպայման ամեն ինչից տեղյակ կլինի... Ստացվում է, որ Հայաստանի վարչապետը հերթական անգամ ստել է... Սերգեյ Լավրովն այս հայտարարությամբ բացահայտեց, թե Հայաստանի ներկայիս ղեկավարությունն Արցախյան բանակցությունների շուրջ ինչ բովանդակությամբ փաստաթղթի շուրջ է բանակցություններ վարում, ինչպես նաև բացահայտեց, թե սույն թվականի հունվարի 29-30 Ժնևում 11-ժամյա չբանակցությունների ժամանակ, որի մանրամասները մինչև հիմա հայտնի չէին, ինչ են քննարկել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովը... Հ. Գ. Հայաստանի վարչապետը պարտավոր է բացատարություններ տալ այս հարցի շուրջ...»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
