Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Սա ոչ միայն անընդունելի է, այլև՝ դավաճանական». Կարեն Հովհաննիսյան

«Սա ոչ միայն անընդունելի է, այլև՝ դավաճանական». Կարեն Հովհաննիսյան
402
Երեքշաբթի, 21 ապրիլի, 2020 թ., 17:05

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «ՌԴ ԱԳ նախարար Լավրովն այսօր հայտարարեց, որ «այս պահին բանակցային սեղանին դրված է Արցախյան հակամարտության կարգավորման փուլայի տարբերակը, և այն ակտիվորեն քննարկվում է»։
Այնուհետև մանրամասնում, որ ըստ այդ փուլային տարբերակի առաջին փուլում նախատեսվում է
«Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատագրում, տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ուղիների բացում»։
Այս փուլային տարբերակն իրենից ենթադրում է նաև հայկական զորքերի դուրս բերում: Փուլային տարբերակն իրենից ենթադրում է միակողմանի զիջումներ և հողերի փուլային հանձնում:
Անձամբ ինձ համար սա ոչ միայն անընդունելի է, այլ նաև՝ դավաճանական»: