«Կոշ»-ի բանտապետը գործարքի մեջ է մտել «զոն նայողի» հետ․ «Ժողովուրդ»
![]() 316 Չորեքշաբթի, 22 ապրիլի, 2020 թ., 08:40 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ը 2019 թվականին կալանավորեց «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանին՝ կաշառքի գործով, իսկ ավելի ուշ ստորագրությամբ ազատ արձակվեց և գործն ուղարկվեց ՀՔԾ: ՀՔԾ-ն այս քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարել և գործն ուղարկել դատարան: Ըստ ՀՔԾ-ի, Լյովա Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ․ մարտի 23-ին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Կոշ»ՔԿ հիմնարկի պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, այդ հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների օգտին անգործություն է դրսևորել, այն է՝ ռեժիմի խախտման դեպքերը չարձանագրելու, շրջանառությունն արգելված իրեր հայտնաբերելուն ուղղված միջոցառումներ չիրականացնելու, որոշ դատապարտյալների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար, քրեական հեղինակություն վայելող այսպես կոչված՝ զոն նայող դատապարտյալ Հայկ Կարապետյանի, ինչպես նաև քրեական հեղինակություն վայելող Արսեն Հովհաննիսյանի կազմակերպմամբ հավաքագրված գումարներից՝ ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿ հիմնարկի նախկին դատապարտյալ Արթուր Հովհաննիսյանի միջոցով, 2019թ․ սեպտեմբերի 17-ին Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցի 197 հասցեում գործող ավտոլվացման կետում ստացել է 700,000 ՀՀ դրամ կաշառք, որից հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Նշենք, որ Հայկ Կարապետյանին, Արթուր Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Լյովա Բաղդասարյանին կաշառք տալու համար: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
