Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +30 °C

«Փակ ռեժիմը չի կարող երկար պահպանվել». Արսեն Թորոսյան

«Փակ ռեժիմը չի կարող երկար պահպանվել». Արսեն Թորոսյան
575
Հինգշաբթի, 23 ապրիլի, 2020 թ., 23:10

«Դեռ տեսանելի ապագայում, կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը գուցե տևի ամիսներ կամ 1-2 տարի, մենք պետք է մեր վարքագիծը փոխենք»,- այսօր «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշել է, որ հասրակությունը պետք է սովորի վարքագծի խիստ կանոններին՝ առանց սերտ շփումների:

Հարցին, թե գուցե պետք էր այն խստությունները, որոնք կային 10 օր առաջ, հիմա էլ պահպանել, նախարարն ասել է. «Այդ հարցի պատասխանը միանշանակ չէ, որովհետև փակ ռեժիմը, ինչքան էլ որ մեզ թույլ է տալիս խուսափել տարածումից, բայց, միևնույն է, չի կարող հավերժ երկար պահպանվել: Հենց այդ աստիճանական թեթևացումներն են թույլ տալիս պետություններին այդ վարքագիծը որդեգրելուն զուգընթաց դա անել: Հասկանալով, իհարկե, թեթևացման վտանգները, կանխարգելիչ գործողություններ են արվում՝ մարդկանց շրջանում գիտակցությունը բարձրացնելով, վերահսկողական մեխանիզմներով, տնտեսվարողների հետ աշխատելով և այն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Փակ ռեժիմը չի կարող երկար պահպանվել». Արսեն Թորոսյան